ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ասում են...

Ասում են...
06.09.2013 | 00:26

...թե քրեակատարողական հիմնարկի վարչության պետ Հայկ Հարությունյանն առաջիկայում հրաժեշտ կտա իր պաշտոնին։ Նրան, ամենայն հավանականությամբ, կփոխարինի իր տեղակալը՝ ՔԿՀ-ում երկար տարիներ աշխատած Ռաֆիկ Հովհաննիսյանը։ Ի դեպ, քրեակատարողական հիմնարկների որոշ աշխատողներ այս փոփոխությունը դրական են որակում՝ վերջինիս մարդկային ավելի լավ որակները նկատի ունենալով։

Դիտվել է՝ 1633

Մեկնաբանություններ