Եթե նախկինում աղանդավորներն էին տնետուն անցնում, փորձում հոգեորսությամբ զբաղվել, ապա վերջին օրերին դռնեդուռ գնալու պրակտիկան սկսել է կիրառել «Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքը։ Եհովայի վկաների փոխարեն դաշինքի ներկայացուցիչներն են բնակարանների դռները ծեծում և բնակիչներին փոխանցում աղանդներից զգուշանալու կոչերով թերթիկներ։
«Մեկ ազգ» կազմակերպությունների դաշինքը ձեռքի հետ փորձում է բարձրացնել քաղաքացիների իրավագիտակցությունը։ Հակաաղանդավորական թերթիկները միաժամանակ պարունակում են գործատուի հետ հարաբերությունների խորհուրդներ, աշխատողի իրավունքների մասին հիշեցումներ։ Նույն թերթիկով «Մեկ ազգը» պայքարում է նաև ստվերային տնտեսության դեմ։