Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հեծանվային մարաթոն՝ Անկախության տոնի առթիվ

Հեծանվային մարաթոն՝ Անկախության տոնի առթիվ
12.09.2013 | 12:25

Սեպտեմբերի 21-ին Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիան նախաձեռնել է Երևան-Խոր վիրապ-Երևան երթուղով զանգվածային հեծանիվային մարաթոն՝ «Դեպի մեր հավատքի ակունքները» խորագրով։ Այն նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին:
Նախագծի իրականացումը կխթանի Հայաստանում հեծանվային զբոսաշրջության քարոզչությանն ու զարգացմանը, հեծանվային մարզաձևը՝ որպես առողջ ապրելակերպի մասսայականացմանը և հեծանիվը՝ որպես առողջարար և մատչելի տրանսպորտային միջոցի ներկայացմանը:
Հեծանիվային մարաթոնի մեկնարկը Հանրապետության հրապարակից է ժամը 09:00 Խոր վիրապ ուղղությամբ, որտեղ նախատեսված է մեծ տոնախմբություն՝ ազգային երգ ու պար, ավանդական և ամառային խորովածի հյուրասիրություն և այլն:
Նախագծի մասնակիցները սրբավայրում կստանան հոգևոր հովվի օրհնությունն ու խրատները, իսկ չկնքվածներին կընձեռվի բացառիկ հնարավորություն կնքվել Խոր վիրապ սրբավայրում։

Դիտվել է՝ 2505

Մեկնաբանություններ