Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Կներկայացվեն կաթվածի բուժման նոր մեթոդները

Կներկայացվեն կաթվածի բուժման նոր մեթոդները
17.09.2013 | 17:04

Սեպտեմբերի 18-ին Հերացու անվան պետական բժշկական համալսարանում կմեկնարկի «Կաթվածի բուժումը 2013» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նվիրված է գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներին: Գիտաժողովի ընթացքում ԱՄՆ-ից և Կանադայից հրավիրված միջազգային ճանաչում ունեցող մասնագետները կկարդան հատուկ ծրագրով մշակված դասախոսություններ:

Գիտաժողովի շնորհիվ ակնկալվում է բարձրացնել նյարդաբանների, նյարդավիրաբույժների, ռեանիմատոլոգների, ռադիոլոգների, շտապօգնության և ընդհանուր պրակտիկայի բժիշկների տեղեկացվածությունը գլխուղեղի կաթվածների ժամանակակից բուժական մոտեցումների վերաբերյալ՝ դրանով իսկ նպաստելով այդ հիվանդների բուժման արդյունավետությանը:

Մեզ հետ զրույցում բժիշկ-նյարդաբան Անուշիկ Սահակյանը նշեց, որ, որպես կանոն, այս հիվանդության ռիսկային խմբում են հայտնվում 60-ն անց անձինք։ Ընդ որում, կանանց և տղամարդկանց հիվանդացության դեպքերը գրեթե հավասար են։ Վերջին մի քանի տարիներին, պայմանավորված սթրեսներով և մի շարք այլ հանգամանքներով, կաթվածի երիտասարացման միտում է նկատվում։ Եվ այս փաստն առկա է ոչ միայն Հայաստանում, այլև գրեթե բոլոր երկրներում։ Վիճակագրությունը փաստում է, որ ուղեղի կաթված տարած մարդկանց մոտ 40 տոկոսը հետագա կյանքի ընթացքում մնում է հաշմանդամ։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2748

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ