Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Զգուշացեք կեղծ դեղերից

Զգուշացեք կեղծ դեղերից
22.09.2013 | 13:28

Գաղտնիք չէ, որ Հայաստանի դեղերի շուկայում քիչ չեն կեղծ դեղամիջոցները։ Օրերս դեղերի փորձագիտական կենտրոնի կողմից հանրապետության տարածք ներմուծվող դեղերի փորձաքննության ընթացքում կատարված նույնականացման արդյունքում պարզվել է, որ «Վիտաֆլեքս» ՍՊԸ-ի կողմից Վրաստանից ներմուծվող Սանդոստատին 0,1մգ/մլ 1մլ ներարկման լուծույթ N5 դեղը չի համապատասխանում գրանցման նմուշին` առկա է կեղծիքի կասկած: Այդ մասին տեղեկացվել է ՀՀ-ում դեղի գրանցման հավաստագրի իրավատիրոջը` Նովարտիս Ֆարմա ԱԳ (Շվեյցարիա) ընկերությանը, որն էլ հաստատել է կեղծիքը:

Կեղծիքից զգուշանալու նպատակով Դեղերի փորձագիտական կենտրոնը ներկայացնում է կեղծ և օրիգինալ դեղերի համեմատական նկարագրերը։ Ներմուծվող կեղծ Սանդոստատին 0,1մգ/մլ,1մլ ներարկման լուծույթ N5-ի արտադրողն անհայտ է (այդ տողը բացակայում է), մինչդեռ ՀՀ-ում գրանցված դեղի տուփի վրա նշված է արտադրողի անունը և հասցեն։ Կեղծ դեղի եզրային կողի վրա ընկերության լոգոն հորիզոնական դիրքով է, իսկ ՀՀ-ում գրանցված դեղի մոտ՝ ուղղահայաց: Կեղծ դեղի պիտակի ծայրերը սոսնձված չեն և առանձնանում են ամպուլայի ապակուց, մինչդեռ ՀՀ-ում գրանցված դեղի պիտակի ծայրերը հարթ սոսնձված են ամպուլայի ապակուն։ Կեղծված է նաև դեղի պիտանելիության ժամկետը, ներդիրներում գրառումները ուկրաիներեն են՝ տպագրված սև տպատառերով, մինչդեռ դրանք պետք է լինեն կապույտ տպատառերով, հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով:

Դեղի կեղծիքը հայտնաբերվել է ներմուծման փորձաքննության ժամանակ, և ներմուծումը մերժվել է:

Դիտվել է՝ 1918

Մեկնաբանություններ