Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կոստանյանի առաջին «բեմելն» ԱԺ-ում

Կոստանյանի առաջին «բեմելն» ԱԺ-ում
30.09.2013 | 16:16

Մինչ ՀՀ գլխավոր դատախազի ընտրության հարցը կմտներ Ազգային ժողով, ՀՀԿ ֆրակցիայի հետ հանդիպած Գևորգ Կոստանյանը պարապուրդի էր մատնվել և նստել էր, չգիտես ինչու, ՀՀԿ-ի սենյակում։ Լրագրողները հարցնում էին՝ ինչո՞ւ ոչ ԲՀԿ-ի, այլ հենց ՀՀԿ-ի սենյակում։ Այդ ընթացքում Կոստանյանը հասցրեց հանդիպել նաև անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ։ Նրանց հանդիպման ժամանակ «զոնը» նայում էր երիտպատգամավոր Սամվել Ֆարմանյանը (գաղտնիք չէ` Գևորգ Կոստանյանը համարվում է նախագահականի երիտթևի ներկայացուցիչ)։ Հանդիպումից հետո Էդմոն Մարուքյանը ոչ մի տպավորություն չցանկացավ կիսել լրագրողների հետ, իսկ հարցին` Դուք ինչո՞ւ էիք այնտեղ, պարոն Ֆարմանյան, Ֆարմանյանը, որպեսզի խուսափի լոբբինգի մասին հարցից, ոչինչ չպատասխանեց։ Իսկ ընդհանուր առմամբ, ՀՀԿ-ն, դեռ հարցի քննարկումը չսկսած, անում էր ամեն ինչ, որ Գևորգ Կոստանյանը, շրջապատի գուրգուրանքն ըմբոշխնելով, իրեն լավ զգա ԱԺ-ում։

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2719

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ