Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ռուսաստանում արգելք է դրվում խոսքի ազատության վրա

Ռուսաստանում արգելք է դրվում խոսքի ազատության վրա
01.10.2013 | 13:26

ՌԴ-ում այսօրվանից կգործի Անձնական կյանքի պաշտպանության մասին օրենքը: Այն ամրագրում է ցանկացած տեղեկության հրապարակման անթույլատրելիությունը` կապված մարդու անձնական կյանքի հետ: Օրենքի արգելքը ներառում է տեղեկություններ մարդու ռասայական և ազգային պատկանելության, քաղաքական հայացքների, կրոնական և փիլիսոփայական համոզմունքների, առողջության վիճակի և ինտիմ կյանքի մասին: Օրենքը խախտողները կենթարկվեն վարչական և քրեական պատասխանատվության: Ռուս քաղաքական ընդդիմադիրները այս օրենքը համարում են պատասխան վերջերս արված մի քանի սուր հակակոռուպցիոն հետաքննութունների:

«Московский комсомолец» թերթի խմբագիր Պավել Գուսևը, ով նաև Մոսկվայի լրագրողների միության նախագահն է, ասել է, թե ինքը միշտ հանդես է եկել այս օրենքի դեմ և այն օրենսդրական լրացումների, որոնք փոխել են հետաքննական լրագրության էությունը: Գուսևի գնահատմամբ սույն օրենքը զգալիորեն կպակասեցնի Ռուսաստանում կոռուպցիայի դեմ պայքարող հետաքննող լրագրողների աշխատանքի արդյունավետությունը: «Ինչ վերաբերում է լրագրողներին, մենք բոլոր դեպքերում զբաղվելու ենք հետաքննական լրագրությամբ, իսկ անելանելի իրավիճակներ չեն լինում»,-ասել է Գուսևը: Պետդումայի պատգամավոր Դմիտրի Գուդկովն էլ իր ծառայություններն է առաջարկել բլոգերներին ու լրագրողներին կոռումպացված չինվոնիկների անձնական տվյալների բացահայտման համար` ասելով, թե ինքը դեռևս կարող է դիմակայել օրենքին, քանի որ կարծում է, որ օրենքի կիրառումը իր վրա չի տարածվում: Գուդկովը նշել է, թե այժմ ավելի մեծ հետաքրքրություն կարող է առաջանալ չինովնիկների անձնական կյանքի, ունեցվածքի նկատմամբ: Վերջիններս կսկսեն պայքարել իրենց մասին տեղեկություններ բացահայտող լրագրողների դեմ, իսկ նման տվյալների տարածումը ինտերնետով ավելի կաշխուժանա, քանի որ այն ինչ արգելվում է, ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում:

Անձնական կյանքի պաշտպանության մասին օրենքով Ռուսաստանում կվտանգվի խոսքի ազատությունն ընդհանրապես, քանի որ այս երկիրը օրենսդրական նման քայլերով աստիճանաբար հետ է գնում դեպի սովետական գրաքննության ժամանակները:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 989

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ