Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Ռուսերենով քծնելիս հիշեք, որ հայերենով դա ավելի տգեղ է հնչում

Ռուսերենով քծնելիս հիշեք, որ հայերենով դա ավելի տգեղ է հնչում
11.10.2013 | 13:37

Օրեր առաջ Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի ունեցած «Ռուսերենը որպես Եվրասիական միության ստեղծման և զարգացման քաղաքակրթական հիմք» թեմայով քննարկման ժամանակ համալսարանի ռեկտոր Գայանե Գասպարյանն ասել էր, թե սովետի ժամանակ ռուսերենի ազդեցությունն այնքան մեծ էր, որ հայաստանցիները հայերեն դիմում գրել չգիտեին և ապա հավելել մեր օրերի համար` «Չնայած պետական լեզուն հայերենն է, բայց ռուսերենը շարունակում է մեզ հարազատ մնալ»: Ռեկտորի ռուսահաճությունը պարզապես ցնցող է: Հետաքրքիր է, եթե Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեր ոչ թե ՄՄ-ին անդամագրվելու այլ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու մասին, Գայանե Գասպարյանը դիֆերամբներ էր ձոնելու անգլերենի՞ն: Ես ինչ որ չեմ հիշում, որ սովետի ժամանակ ռուսերեն դիմում գրած լինեմ որևէ տեղ: Իմ` դպրոց ընդունվելիս մայրս դիմումը գրել է հայերեն, երաժշտական դպրոցի ժամանակ` նույնը, հետո բժշկական ուսումնարան ընդունվեցի, հրաշալի հիշում եմ` դիմումս հայերեն էր, ԵՊՀ դիմելիս` նույնպես: Այս ամենը` սովետի ժամանակ: Այն ժամանակվա` ռուսական կրթություն ունեցողների և ավելի շատ` հայ քաղքենիների ռուսալեզու խոսքը հիմք չէր կարող լինել, որ այսօր այնքան ջերմագին հիշեինք մեր սովետառուսահպատակ ժամանակները, որ մի հատ էլ կարոտախտով համակված ասեինք` չնայած հայերենը պետական լեզուն է, բայց ռուսերենը մեզ դեռ հարազատ է:

Այս առիթով հայ թատրոնի կատակերգակ Կարպ Խաչվանքյանին հիշեցի: 1990 թիվն էր: Հարցազրույց էի վերցնում դերասանից: Խաչվանքյանը խոսում էր միմիայն հայերեն` այն պարագայում, երբ իր կրթությունը ռուսական էր: Ուզում էր ցույց տալ, որ ինքը կարող է ոչ պակաս հայերեն խոսել: Զրույցի ընթացքում, երբ խոսում էր ստալինյան ժամանակների մասին, խոսքի մեջ օգտագործեց «тупик» բառը: Ասացի` այո: Կրկնեց`«тупик»: Ասացի` այո, այո, հասկանում եմ: Ասեմ, որ մինչ այդ նախապես իրեն առաջարկել էի ռուսերեն խոսել, չէր համաձայնել: Ի վերջո, ձայնը բարձրացրեց` «тупик»: Հասկացա, որ բառի հայերեն համարժեքն է ակնկալում ինձնից, բայց ես արդեն հոգեբանորեն նույն «тупик»-ում էի հայտնվել ու հայերենը լեզվիս չէր գալիս: Չորրորդ անգամ գրեթե գոռաց` «тупик», ու ես էլ իր հետ ` «փակուղի»: «Օ՜, այո, ինչ գեղեցիկ բառ է»,-ասաց Խաչվանքյանը: Առակս զի՞նչ կցուցանե: ԵՊԼՀ-ում հնչած ռուսերենամետ ելույթները մեր բարձրագույն կրթական համակարգը սպասարկողների նկատմամբ ավելի շատ անվստահություն, քան թե հարգանք են ներշնչում: ՀՀ-ում ՌԴ դեսպանատան խորհրդականի մոտ ռևերանսներ անելը խոսում է անհարգալից վերաբերմունքի մասին, բայց, նախևառաջ, սեփական անձի նկատմամբ: Գայանե Գասպարյանն ու նրա նմանները ի՞նչ են սպասում միջինից ցածր կալիբրի ռուս չինովնիկ Վիկտոր Կրիվոպուսկովից, երբ հալումաշ են լինում ռուսերենի մասին խոսելիս:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1036

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ