Հայաստանում ժամանակ առ ժամանակ հրապարակ են նետվում ռուսերենը երկրորդ պետական լեզու դարձնելու մասին խոսակցությունները, և նույնիսկ բուհական, ակադեմիական շրջանակներում կան ռուսերենի նկատմամբ կարոտախտով տառապողներ, որոնք չեն էլ փորձում թաքցնել այն:
Մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը մեր զրույցի ժամանակ Ռուսաստանի այսօրվա քաղաքականությունը համարեց նեոգաղութատիրական:
«Գաղտնիք չէ, որ Ռուսաստանն ուզում է վերահաստատել իր գաղութատիրությունը և դրան փորձում է առաջին հերթին հասնել մշակութային գերակայություն հաստատելով»,- ասաց նա:
Ըստ Աղասի Թադևոսյանի՝ մեր հասարակությունը նախկինը չէ, երիտասարդներն ու միջին սերունդը ձևավորում են հետգաղութատիրական դիսկուրս Հայաստանում և փորձում են հակազդել ՌԴ-ի քաղաքականությանը:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ