ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Համակարգի դեմ պետք է պայքարել համակարգված

Համակարգի դեմ պետք է պայքարել համակարգված
15.10.2013 | 11:43

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանը սեպտեմբերի 3-ից հետո ստեղծված իրավիճակի վերաբերյալ իրենց նախաձեռնած քաղաքական քննարկումների ընթացքի և արդյունքների մասին հարցին ի պատասխան ասաց.

-Արտախորհրդարանական քաղաքական ուժերի մի ստվար մաս, որ իր ներդրումն է ունեցել Հայաստանի երրորդ Հանրապետության կայացման գործընթացում, համամիտ է «Հանրապետության» տեսակետներին` Եվրամիության հետ ասոցացման և խոր, համապարփակ, ազատ առևտրի համաձայնագրերի ստորագրման անհրաժեշտության վերաբերյալ. սա քաղաքական խորհրդակցությունների առաջին և կարևոր արդյունքն է: Հաշվի առնելով, որ իշխանական և ոչ միայն իշխանական քաղաքական ուժերը Մաքսային միության, ապա նաև Եվրասիական միության անդամակցության ուղղությամբ համակարգված են գործում, համակարգված պետք է գործեն նաև եվրաինտեգրման կայացման և Եվրամիության հետ ասոցացման կողմնակիցները: Արդյունք ունենալու համար համակարգի դեմ պետք է պայքարել համակարգով, իսկ դա լուրջ և ժամանակ պահանջող գործ է, ոչ մեկ օրվա խնդիր, վայրկենական արդյունքներ չի խոստանում: Պատմության մեջ էլ չկան նման օրինակներ: Քանի որ գաղափարական տարաձայնություններ չկան, ուստի հիմա քննարկման առարկան համատեղ գործողությունները և դրանց կազմակերպման ժամկետները ճշտելն է: Նպատակը մեկն է` գործընթացները տանել հասարակության համախմբման ուղղությամբ: Մեր մինիմում խնդիրն է հասնել նրան, որ 2014-ի մայիսին Մաքսային միությանն անդամագրվելու համաձայնագիրը չստորագրվի, իսկ մաքսիմումը` Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը, որ հնարավորություն կտա Հայաստանի Հանրապետությանը ժամանակի ընթացքում դառնալ Եվրամիության լիիրավ անդամ: Առաջիկայում համախոհ քաղաքական ուժերի հետ մեր խորհրդակցությունները կունենան հրապարակային արդյունքներ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2051

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am