Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Բրիտանացիների համար դա ազգային խայտառակություն է, իսկ մե՞զ համար

Բրիտանացիների համար դա ազգային խայտառակություն է, իսկ մե՞զ համար
20.10.2013 | 13:29

Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Ջերեմի Հանթը «ազգային խայտառակություն» է համարել փաստը, որ երկրում կա 800 հազար «խրոնիկ միայնակ» մարդ: Նախարարն ասել է, թե կառավարությունը պետք է անհրաժեշտ ուշադրություն դարձնի միայնության պրոբլեմին, քանի որ Մեծ Բրիտանիայում 5 միլիոն մարդ իր ազատ ժամանակի մեծ մասը հեռուստացույցի առջև է անցկացնում: Հանթը նաև ասել է, թե անուշադրության են մատնված տարեցները և պետք է օրինակ վերցնել ասիական երկրներից, ուր տարեցներին հարգանքով ու գնահատանքով են վերաբերվում: «Այնտեղ սոցիալական կապերը ամուր են, քանի որ երեխաները տեսնում են, թե ինչպես են իրենց տատիկ-պապիկներին հոգատարությամբ վերաբերվում»,-նկատել է Ջերեմի Հանթը: Նա հավելել է. «Մեր մեջ ապրում է մեկ միլիոն մոռացված և մերժված մարդ: Դա մեր ազգային խայտառակությունն է»: Անգլիացի նախարարը նաև ընդգծել է, թե անհրաժեշտ է վերականգնել և աշխուժացնել սոցիալական կապը սերունդների միջև և պատք է հասնել նրան, որ Անգլիան դառնա ամենալավ տեղը աշխարհում ծերությունը ացկացնելու համար:

Ահազանգը, որը հնչում է Մեծ Բրիտանիայի նման զարգացած երկրի նախարարի շուրթերից, մեր իրականության համար առավել քան մտահոգիչ է: Եթե նման խնդիր է բարձրացվում մի երկրում, ուր մեծ ուշադրություն է դարձվում մարդու առողջությանը, իսկ տարեցները պաշտպանված են պետական հոգածությամբ, ապա Հայաստանում իսկապես լուրջ խնդիրներ կան այս առումով: Օրական թանկացող դեղորայքն ու առողջապահական հիմնարկների քամահրանքը չունևոր զանգվածի նկատմամբ ավելացնում են անբուժելի հիվանդների թիվը երկրում: Նրանց մի շատ փոքրիկ հատված ինչ-ինչ ճանապարհներով հեռանում է Հայաստանից արտասահմանում բուժվելու հույսով, իսկ գերակշիռ մասը հիվանդության հետ ընկերացած կյանք է մաշում: Մեր երկրում գնալով վատանում է վիճակը նաև սերունդների միջև կապի առումով: Նախկին ջերմ փոխհարաբերությունները գնալով վերածվում են շահախնդիր շփումների, որոնց հիմքում սառը հաշվարկն է: Ու սա ավելի լուրջ խնդիր է Հայաստանի համար, ուր պաշտոնական տվյալներով հազիվ երեք միլիոն բնակիչ կա, քան մեկ այլ երկրի համար, որի բնակչությունը անցնում է 63 միլիոնից:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1041

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ