Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ազատությունը կարող է բացահայտել նաև այլանդակ երևույթները

Ազատությունը կարող է բացահայտել նաև այլանդակ երևույթները
21.10.2013 | 14:00

Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը իր ելույթում նշեց, որ ինքը քանիցս այցելել է Հայաստան:

«Մեզ պակասում է ընդհանուր քաղաքական կամքը», -ասաց Դունյա Միյատովիչը, որը եղել է ԵԱՀԿ տարբեր երկրներում: Նա ասաց, որ բոլոր երկրներում էլ կան անհանդուժողականության խնդիրները: Դունյա Միյատովիչն ասաց, որ ինքը Բոսնիայից է, որը շատ խնդրահարույց երկիր է:

Նա նշեց նաև, որ ատելություն և անհանդուժողականություն կա սոցիալական ցանցերում:

«Մենք պետք է նախ բնորոշենք լրատվության դերը: Շատերն ասում են, թե հենց Հարավսլավիայում պատերազմը սկսեց լրատվության պատճառով, ինչին ես համաձայն չեմ»,-ասաց նա: Միաժամանակ ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչը կարծիք հայտնեց, որ միայն մամուլի ազատությունը կարող է բացահայտել այլատյացության, անհանդուրժողականության դրսևորումները, որոնք էլ հնարավորություն կտան պայքարելու այդ երևույթների դեմ:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 656

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ