Արաբական պետությունների լիգայի Գլխավոր քարտուղարի տեղակալ Դը Ֆադել Մուհամեդ Ջավադը Երևանում ընթացող «Պայքար Եվրոպայում ռասիզմի, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» համաժողովի ժամանակ կարծիք հայտնեց, որ Եվրոպայի խորհուրդը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանը լավագույն նախադեպերն են ստեղծել՝ պաշտպանելու մարդու իրավունքները այլատյացության, անհանդուրժողականության դրսևորումներից:
Նա նշեց, որ շատ հաճախ իսլամը շփոթում են ահաբեկչության հետ, ինչը չի համապատասխանում իրականությանը: Մինչդեռ, ըստ Դը Ֆադել Մուհամեդ Ջավադի, իսլամն իրականում խաղաղության ու հանդուրժողականության կրոն է:
Նա հիշեցրեց, որ 2004թ. Թունիսում ընդունվեց Արաբական պետությունների Մարդու իրավունքների խարտիան, որը հենց բացառում է անհանդուրժողականությունն ու ռասիզմը:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ