Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ջուր չի լինի

Ջուր չի լինի
21.10.2013 | 14:46

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքների հետ կապված, կդադարեցվի Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
1. հոկտեմբերի 22-ին ժամը 09.00-ից մինչև հոկտեմբերի 23-ը ժամը 09.00-ն Նար-Դոսի 30-ից բարձր, Սայաթ-Նովա 33-ից բարձր, Զավարյան 40-ից բարձր, Վարդանանց 20-ից բարձր, Տիգրան Մեծի 23-31 համարների, Չարենց, Ալեք Մանուկյան, Ե.Քոչար, Կորի, Արհեստավորների, Աղյուսագործների, Վրացական, Քաջազնունի, Քրիստափորի, Ռոստոմի, Տոլստոյ, Շահինյան, Այգեստանի 1-8 փողոցների և հարակից տարածքների,
2. հոկտեմբերի 23-ին ժամը 10.00 – 22.00 Գլինկա, Երկաթգծի, Աճեմյան, Բուռնազյան, Միչուրին, Լիսինյան փողոցների, Տիգրան Մեծի 40-ից բարձր զույգ ու 59-ից բարձր կենտ համարների և հարակից տարածքների:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Դիտվել է՝ 2372

Մեկնաբանություններ