ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Լրատվամիջոցների կողմից տարածվող վատ լուրերը կարող են ճակատագրական լինել ընթերցողի համար

Լրատվամիջոցների կողմից տարածվող վատ լուրերը կարող են ճակատագրական լինել ընթերցողի համար
21.10.2013 | 16:19

«Սարսափ ֆիլմերը լուրջ առողջական խնդիրներ են առաջացնում, երեխաները գիշերը չեն կարողանում քնել: Թույլ մի տվեք երեխաներին այդպիսի կինոնկարներ և մուլտֆիլմեր դիտեն` հատկապես երեկոյան, այդպիսով խաթարվում է նրանց հոգեբանությունը, չէ՞ որ նրանք դրան պատրաստ չեն»,-այսօր, «Տեսակետ» ակումբում նման հորդորով հանդես եկան Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Տիրայր ավագ քահանա ՍԱՀՐԱԴՅԱՆԸ և հոգեբան Սամվել ԽՈՒԴՈՅԱՆԸ:

Հոգեբանի կարծիքով, մարդկանց վրա բացասական ազդեցություն են թողնում նաև վատ լուրերը, լրատվամիջոցների կողմից փոխանցվող դժբախտ պատահարների մանրամասն նկարագրությունը, իսկ այն մարդիկ, ովքեր, ըստ Խուդոյանի, ունեն «ներքին ագրեսիա և դեպրեսիայի մեջ են` նրանց ձգում է նման ինֆորմացիան»: Թեև բացասական տեղեկատվությունը շատ ընթերցող է ապահովում, բայց անհերքելիորեն ծանր հետևանքներ է թողնում. «Չեմ կարծում, որ ինչ-որ մեկն այդ ինֆորմացիայի պատճառով դիմի ինքնասպանության, դա շատ լուրջ քայլ է: Այդ վատ ինֆորմացիան ուղղակիորեն չի ազդում, բայց բացասական, ճնշող ազդեցություն, բնականաբար, ունենում է»,-ասաց նա:
Տիրայր քահանան էլ նշեց, որ բացասական տեղեկատվությունը չի ազդի մարդու ներաշխարհի վրա, եթե նա հոգևոր ուժ ունի իր ներսում. «Դա կապված է Աստծո հանդեպ հավատից: Այս դեպում, նրանց վրա քիչ կազդի, սակայն կան ցնցող երևույթներ, երբ մարդիկ աղանդավորներ են դառնում: Կան այսօր երիտասարդներ, որոնք ընկել են աղանդավորների ազդեցության տակ և գտնվում են զոմբիացված վիճակում»,-ասաց հոգևորականը: Վերջինիս կարծիքով, մարդը շեղվում է ճիշտ կրոնից, քանի որ նրա մեջ պակասում է Աստծո տված խաղաղությունը, և եթե կորցնում է այդ խաղաղաղությունը, ամեն տեսակի սխալ էլ կարող է կատարել: «Աղանդները ներմուծված ապազգային կուսակցություններ են, որոնց նպատակը ազգի ինքնությունը, սրբությունները, ավանդույթներն ու բանակը քայքայելն է»,-ասաց Տեր Տիրայրը`ընդգծելով, որ պետության պարտականություններից մեկն այն է, որ եթե տեսնում է վտանգվում է ազգային շահերը, պետք է կարողանա ժամանակին կտրուկ որոշումներ կայացնի և «ցտեսություն» ասի: Նրա համոզմամբ, որքան էլ Եվրախորհուրդը ճնշումներ գործադրի, պետությունը ներքին պայքար պետք է մղի աղանդների, միասեռականների և նմանատիպ այլ երևույթների դեմ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1078

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ