ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

«Իրատեսական չենք համարում արտագաղթը կասեցնելը, բայց տեմպերի նվազեցումը իրատեսական ենք համարում»

«Իրատեսական չենք համարում արտագաղթը կասեցնելը, բայց տեմպերի նվազեցումը իրատեսական ենք համարում»
30.10.2013 | 10:53

ՀՅԴ կուսակցությունը արտագաղթի նվազեցման նոր ծրագիր է մշակել` «Մենք ապրելու ենք մեր երկրում»: ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով ծրագրի կետերը, նշեց, որ այն կստիպի մարդկանց երկրից հեռանալու փոխարեն վերադարձի որոշում կայացնել:
Ծրագիրը բաղկացած է 11 կետից, այն մշակվել է սոցիոլոգների և ազգագրագետների աշխատությունների հիման վրա: Ներառում է հասարակական, քաղաքական և սոցիալ-տնտեսական գրեթե բոլոր կարևորագույն ճյուղերը: Ծրագիրը ոչ թե «կուսակցական», այլ ավելի շատ «ազգային» ծրագիր է: «Իրատեսական չենք համարում արտագաղթը կասեցնելը՝ վերացնելը, բայց տեմպերի նվազեցումը իրատեսական ենք համարում»,-«Անի պլազայում», «ՀՀ-ում արտագաղթի նվազեցմանն ուղղված քաղաքականության բարելավում» քննարկման ժամանակ ասաց պատգամավորը: Քննարկման ընթացքում Արծվիկ Մինասյանը ներկայացրեց արտագաղթի տվյալները և պատճառները: Ըստ պատգամավորի, արտագաղթի պատճառներն են՝ հակահայկական քարոզչությունը, Հայաստանի տևական շրջափակումը, ոչ կայուն վիճակը: Մարդկանց մեծամասնության արտագաղթը, ինչպես նա է կարծում, պայմանավորված է աշխատանք չունենալու հանգամանքով, արդարության նկատմամբ հավատի բացակայությամբ, ոչ բավարար վարձատրությամբ: Ծրագրի կարևորագույն նպատակներից է պետական պաշտոններից ազատել այն մանձանց, ովքեր չարաշահում են իրենց դիրքերը` վատ օրինակ ծառայելով հասարակությանը: «Հասարակական շրջանակների համախմբմամբ պետք է հասնել իշխանությունների որակական փոփոխության, երկրում ձևավորել քաղաքացու կյանքի, ազատության և սեփականության անձեռնմխելի իրավունքների երաշխավորման համակարգ։ Այդ դեպքում հեռանալու որոշումը մարդիկ կփոխեն երկրում արժանապատիվ ապրելու որոշմամբ»,-նշեց Արծվիկ Մինասյանը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 942

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ