«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

Բոլոր 19 ՀԿ-ներն էլ կկարողանան ստանալ նախագահական դրամաշնորհ

Բոլոր 19 ՀԿ-ներն էլ կկարողանան ստանալ նախագահական դրամաշնորհ
30.10.2013 | 16:48

Հոկտեմբերի 29-ին և 30-ին ՀՀ Նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների ծրագրերի մրցութային հանձնաժողովի (հանձնաժողովի կազմը ներկայացվում է ստորև) նիստերում քննարկվեցին ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների համար դիմած 19 հասարակական կազմակերպությունների հայտերը:

Հանձնաժողովի անդամները, առանձին-առանձին անդրադառնալով բոլոր փաթեթներին, ներկայացրին իրենց նկատառումները։

Հանձնաժողովի անդամ, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն առաջարկեց ծրագրեր ներկայացրած բոլոր հասարակական կազմակերպություններին տալ դրամաշնորհ ստանալու հնարավորություն՝ պայմանով, որ սահմանված ժամկետում կվերացնեն ծրագրերում նկատված տեխնիկական թերությունները։ Հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց առաջարկին։

Կարեն Ավագյանը միաժամանակ նշեց, որ խստորեն վերահսկվելու է ծրագրերի իրականացման ընթացքը, և մանրազնին ուսումնասիրվելու են հաշվետվությունները։ Մոնիթորինգի ընթացքում եթե պարզվի, որ ծրագիրն անցկացվում է խախտումներով և շեղումներով, կազմակերպությանը հատկացված գումարը հետ կգանձվի։

Հանձնաժողովի անդամ, Հայաստանի ամերիկյան համալսարանի Առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի հակածխախոտային ծրագրերի ղեկավար Նարինե Մովսիսյանը նշեց, որ ՀՀ Նախագահի նախորդ գործընկեր կազմակերպության հետ կապված կա բավականին տխուր փորձ, որը, չնայած Հայաստանն առանց ծխախոտի դաշինքի բազմաթիվ նամակներին, ոչ մի կերպ չէր գնում համագործակցության։ Այս համատեքստում նա ողջունեց աշխատանքներն իրականացնելու ներկա ձևաչափը. «Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համագործակցության սկիզբն արդեն դրված է, և հուսով եմ՝ այն կստացվի»։

ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի տեղեկատվական և վերլուծական հարցերով փոխտնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, գնահատելով ՀԿ-ների ծրագրերը, նշեց. «Հետաքրքիր մտքեր կային գրեթե բոլոր ծրագրերում, պարզապես դրանցում տեղ էին գտել որոշակի տեխնիկական վրիպակներ, որոնք շտկման կարիք ունեն։ Ես վստահ եմ, որ հետագայում է՛լ ավելի կբարձրանան ծրագրերի որակը, և կավելանա դիմողների թիվը։ Ես համոզված եմ նաև, որ բոլոր ՀԿ-ներին դրամաշնորհ ստանալու հնարավորություն տալը կունենա դրական արդյունք։ Այսօր ՀԿ սեկտորին, հատկապես հակածխախոտային դաշտում, արթնացնելու խնդիր կա։ Եվ այս նախաձեռնությունը միանշանակորեն ուղղված էր ՀԿ-ների գործունեության ակտիվացման բարձրացմանը»,- նշեց Ալեքսանդր Բազարչյանը։

Դիտվել է՝ 839

Մեկնաբանություններ