Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Միևնույն տաղավարի ներքո կներկայացվի նաև Արցախի Հանրապետությունը

Միևնույն տաղավարի ներքո կներկայացվի նաև Արցախի Հանրապետությունը
05.11.2013 | 12:25

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը` հայկական 10 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ, կներկայացնի Հայաստանը Լոնդոնում տեղի ունեցող «World Travel Market» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսում:

Ազգային մրցունակության հիմնադրամից տեղեկացնում են, որ հերթական անգամ միևնույն տաղավարի ներքո կներկայացվի նաև Արցախի Հանրապետությունը: Հայաստանի և Արցախի գրավիչ ու բազմաբնույթ զբոսաշրջային նկարագրի ձևավորման նպատակով այցելուներին կտրամադրվեն անգլերեն գովազդային նյութեր և քարտեզներ:
Ցուցահանդեսին կմասնակցեն 184 երկրների շուրջ 5000 զբոսաշրջային ընկերություններ և ավելի քան 47 հազար զբոսաշրջային ոլորտի մասնագետներ:
Արցախի մասնակցությունը նման ցուցահանդեսներին, որպես կանոն, փչացնում է Ադրբեջանի ներկայացուցիչների տրամադրությունը: Հակահայկական հիստերիան, Արցախի մասնակցությունը կասեցնելու փորձերը, որպես կանոն, ձախողվում են: Հուսանք, որ ցուցադրությունը կանցնի առանց անհանդուրժողականության ցույցերի: Եվ, ինչպես միշտ, հայկական տաղավարը մեծ հետաքրքրություն կառաջացնի այցելուների ու մասնակիցների շրջանում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1230

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ