Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Այս անգամ էլ չպետք է նահանջել

Այս անգամ էլ չպետք է նահանջել
05.11.2013 | 14:24

Թեև ամռան թեժ տապին հիմնականում երիտասարդ ակտիվիստների համառ պայքարի շնորհիվ կասեցվեց քաղաքային տրանսպորտի ուղեվարձի բարձրացումը, այնուամենայնիվ, տևական ժամանակ է, ինչ սոցցանցերում և մամուլում լուրեր են շրջանառվում, որ տրանսպորտը դառնալու է թանկ հաճույք: Այսօր արդեն մամուլում են հրապարակվել ստույգ տեղեկություններ այն մասին, որ գալիք տարվա հունվարի 1-ից քաղաքային տրանսպորտի ուղեվարձ է սահմանվելու 150 դրամը: Սպասելի է, որ այդպես էլ կլինի, որովհետև հիմա չկան քաղաքացիական ակտիվ շարժումներ, ընդդիմադիր ուժերն էլ բավարարվում են հիմնականում մամուլի համար հայտարարություններ տարածելով և չունեն հասարակությանը համախմբելու նախկին ներուժը: Ընդ որում՝ կան բոլոր նախանշանները, որ բարձրանալու է ոչ միայն քաղաքային, այլև՝ մերձքաղաքային տրանսպորտի ուղեվարձը:

Նախկինում, օրինակ, մի քանի րոպեն մեկ հայտնվող Երևան-Աբովյան և հակառակ ուղղությամբ սպասարկող երթուղու ավտոբուսներին այսօր առնվազն կես ժամ կամ դրանից էլ ավել պետք է սպասես, մինչև բարեհաճեն ժամանել: Նույն վիճակն է նաև հենց Աբովյան քաղաքում, որտեղ մարդիկ նախընտրում են երկար ճանապարհ կտրել և ոտքով տեղ հասնել, քան՝ գրեթե մեկ ժամ սպասել տրանսպորտի: Ու կարծելը, թե այդ ամենից քաղաքացիները հետևություն չեն արել, սխալ ու միամիտ կլինի: Բոլորն էլ հասկացել են, որ տրանսպորտի կանոնավոր երթևեկությունը «նազ ու տուզով» փոխարինելը կապված է նրա գնի հնարավոր բարձրացման հետ: Մարդիկ մի առ ժամանակ դռներից կախված կերթևեկեն, ինչպես անցյալ դարի 90-ականներին էր, հետո «հաճույքով» ավելի բարձր գին կվճարեն դասի կամ աշխատանքի հասնելու համար:

Հիմա մնում է, որ հասարակությունը հերթական անգամ չկորցնի զգոնությունը: Չկորցնի, որովհետև արդեն ամիսուկես-երկու ամիս անց հնարավոր չէ լինելու վարորդների հետ լեզվակռվով և մի քանի հոգանոց ակցիաներով հարցեր լուծելը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1110

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ