Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

«Արցախի հոգևոր գանձերը» գրքում զետեղված է 400 լուսանկար

«Արցախի հոգևոր գանձերը» գրքում զետեղված է 400 լուսանկար
13.11.2013 | 12:03

Նոյեմբերի 17-ին, ժամը 17:00-ին «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնում տեղի կունենա հայտնի գրող և կինոսցենարիստ Կիմ Բակշիի «Արցախի հոգևոր գանձերը» գրքի շնորհանդեսը: Գիրքը նվիրված է Արցախի հոգևոր գանձերին` եկեղեցիներին, ամրոցներին և Արցախին առնչվող հին ձեռագրերին, որոնք պահվում են Փարիզում, Լոնդոնում, ԱՄՆ-ում: «Մոսկվայի տուն» մշակութային կենտրոնի հանրային կապերի ծառայության ղեկավար Արմինե Ղազարյանի փոխանցմամբ` գիրքը հրատարկվել է Մոսկվայում` 3000 տպաքանակով:

«Ռուս-հայկական համագործակցության գրադարան» մատենաշարի շրջանակում հրատարկվել էր գրքի տեքստային տարբերակն առանց նկարների: Իսկ գիրք-ալբոմում, որի շնորհանդեսը կլինի նոյեմբերի 17-ին, զետեղված է մոտ 400 լուսանկար, որոնց հեղինակը հայտնի լուսանկարիչ Հակոբ Բերբերյանն է:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1604

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ