ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԿԳՆ-ն խրախուսում է օտար լեզուների ուսուցումը

ԿԳՆ-ն խրախուսում է օտար լեզուների ուսուցումը
16.11.2013 | 19:08

Կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ Տիգրան Սահակյանը Աղվերանում կազմակերպված սեմինարի ժամանակ տեղեկացրեց, որ այժմ քննարկվում է Երևանում Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի բացման հարցը: Քննարկվում է նաև, որ Մոսկվայից Հայաստան են ժամանելու լավագույն դասախոսներ՝ մասնաճյուղում դասավանդելու համար: Մասնաճյուղում ուսուցումը լինելու է վճարովի: Տիգրան Սահակյանը նշեց, որ ռուսական կողմը այդ մասնաճյուղով ցանկանում է տարածաշրջանում բացել մի կենտրոն, որը հնարավորություն կտա արևելյան երկրների ուսանողներին ևս ուսանելու այստեղ: Ըստ Տիգրան Սահակյանի՝ Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի բացումն այդպիսով քաղաքական որոշում է և միայն Հայաստանի ուսանողներին չէ ծառայելու:

Քննարկման փուլում է նաև Հայաստանում ռուսական գիմնազիայի բացման հարցը: Ըստ Տիգրան Սահակյանի՝ այժմ քննարկվում է օտար լեզուների խորացված դպրոցներ բացելու հարցը: Այս համատեքստում նա նշեց, որ արաբական պետությունների հետ իրականացվում են բանակցություններ, որպեսզի Հայաստանում բացվի նաև արաբական թեքումով դպրոց: Չինական կողմի ջանքերով նախատեսվում է բացել նաև չինարենի խորացմամբ դպրոց:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2197

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ