Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայի բախտը

Հայի բախտը
20.12.2013 | 00:20

Այսօր ԱԺ-ն «նախաամանորյան» արտահերթ նիստ է հրավիրել: Ցավոք, օրակարգն այնքան էլ տոնական չէ: Ռուսաստանին ենք ամանորյան նվերներ մատուցում, ու դա ամրագրում օրենքի ուժով: ԱԺ-ն քննարկելու է և, բնականաբար, վավերացնելու հայ-ռուսական մի շարք պայմանագրեր, այդ թվում՝ «գազային» վերջին գործարքները: Լիովին կանխատեսելի է իշխանության պահվածքը, սակայն ուշագրավ է դիտարկել ընդդիմության գործողությունները: Արդյոք հակառուսական կոչեր կհնչե՞ն, թե՞ կբավարարվեն հերթական անգամ իշխանությունների առանց այդ էլ սևացած դեմքը սևացնելով:
Երբ այս մասին հարցրի մի ծանոթ քաղաքագետի, այսպես արձագանքեց. «Բոլորն իրենց «հաղթանակները» փորձում են Ռուսաստանից բերել ու հարաբերություններն ավելի սերտացնել ռուսաստանյան համապատասխան օղակների հետ: Ոչ մեկը չի ուզում իր բախտի վրա քար գցել»։ «Իսկ հայ ժողովրդի բա՞խտը»,- հարցրի: «Իսկ ո՞ւմ է դա հետաքրքիր»,- ասաց: Տխուր է։ Հատկապես Ամանորի շեմին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2013

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ