ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հետևելով Ֆրեյրեին

Հետևելով Ֆրեյրեին
06.01.2014 | 10:52

Որպեսզի ՀՀ նախագահի ամեն մի ընտրությունից առաջ իշխանություններն ազատվեն գլխացավից, առաջ քաշեցին կրթական ոլորտը՝ դպրոց, քոլեջ, բուհ, ապաքաղաքականցնելու գաղափարը: Եվ դա պատահական չէ, քանի որ մեր օրերում թեկուզ սակավ, բայց ըմբոստ ուսանողների՝ դասադուլների դիմելու քայլերը կարող են վարակիչ լինել և սպառնալիք դառնալ գործող իշխանության համար: Այսօր, երբ ականատես ենք, թե ինչպես բուհի՝ իշխող կուսակցությանն անդամակցած ռեկտորն ու նրա հովանավորյալ ուսանողները կարող են խոչընդոտել լրագրողների մասնագիտական գործունեությունը, երիցս համոզվում ենք, որ ոչինչ հենց այնպես չի լինում: Եվ ամեն ինչ արվում է՝ այլակարծությունը լռեցնելու, ուսանողի անհատականությունը ճնշելու համար: Չգիտեմ, թե մեր կրթության ոլորտի պատասխանատուները ինչ պատկերացումներ ունեն աշակերտի, ուսանողի աշխարհայացքի ձևավորման հարցում նրանց քաղաքացիական դիրքորոշման մասին, բայց արժե ամեն դեպքում հիշեցնել այդ բնագավառում փորձ ձեռք բերած մասնագետների կարծիքը:

Բրազիլացի գիտնական Պաուլո Ֆրեյրեն, օրինակ, գրում է. «Կրթական պրակտիկայի սահմաններն ըմբռնելը անպայման պահանջում է, որ մանկավարժներն իրենց նախագծերի նկատմամբ քաղաքական հստակություն դրսևորեն: Դա պահանջում է, որ մանկավարժը հանձն առնի իր գործունեության քաղաքական բնույթը: Բավական չէ ասել, թե կրթությունը քաղաքական գործունեություն է, ինչպես բավական չէ ասել, թե քաղաքական գործողությունները նաև կրթական են: Անհրաժեշտ է իրո՛ք հանձն առնել կրթության քաղաքական բնույթը: Ես ինձ չեմ համարի առաջադեմ, եթե դպրոցն ընկալում եմ որպես ինչ-որ մի չեզոք տարածություն, որը դասակարգային պայքարի հետ քիչ կապ ունի կամ ամենևին չունի, որտեղ ուսանողները դիտվում են զուտ որպես գիտելիքի որոշակի բնագավառների սերտողներ, որոնց ես պետք է տոգորեմ կախարդական զորությամբ: Ես չեմ կարող ճանաչել այն քաղաքական-կրթական պրակտիկայի սահմանները, որի մեջ ներգրավված եմ, եթե չիմանամ, եթե պարզորոշ չհասկանամ, թե ի նպաստ ում եմ աշխատում: Պարզելով այն հարցը, թե ում օգտին է իմ գործունեությունը, ես հայտնվում եմ մի որոշակի դիրքում, որն առնչվում է դասակարգին, որտեղ ես հայտնաբերում եմ, թե ում դեմ եմ գործում և, անհրաժեշտաբար, թե ինչ պատճառներով եմ գործում, այսինքն՝ երազանքը, հասարակության տեսակը, հանուն որի ես կուզեի միջամուխ լինել, դիմել գործողության և մասնակցել»:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2040

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ