Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ժնևյան բանակցությունները դեռևս արդյունք չեն տալիս

Ժնևյան բանակցությունները դեռևս արդյունք չեն տալիս
30.01.2014 | 13:43

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվել են մեծացնել ճնշումը սիրիական հակամարտության հարցում: Մոսկվան և Վաշինգտոնը մտադիր են հասնել ավելի ակտիվ երկխոսության` Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև:
Երեկ Ժնևում տեղի է ունեցել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների փորձագետների երկկողմ հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են միջսիրիական բանակցությունների արդյունքները: Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնության են եկել համատեղ աշխատելու սիրիական հակամարտության ուղղությամբ: «Մեզ առաջին հերթին հարկավոր է ամրապնդել մեր համագործակցությունը և մեծացնել ճնշումը Սիրիայի վրա, որպեսզի նրանք ակտիվորեն համագործակցեն և հասնեն փոխզիջման»,-նշել են փորձագետները:
Բացի այդ, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները քննարկել են միջսիրիական բանակցությունների երկրորդ փուլի հեռանկարները: Ըստ նրանց գնահատականի, որպեսզի Սիրիայի ընդդիմությունն ու ղեկավարությունը կարողանան պահպանել դինամիկան, ամենայն հավանականությամբ, փուլերի միջև երկարատև ընդմիջում չի լինի:
Նշենք, որ սիրիական հակամարտությանն ուղղված Ժնևյան բանակցությունները դեռևս արդյունք չեն տալիս, կողմերը չեն կարողանում փոխզիջման հասնել: Ի դեպ, առաջին իսկ հանդիպմանը երկու պատվիրակությունների ներկայացուցիչները ոչ միայն միմյանց ձեռք չեն սեղմել, այլև ուղղակիորեն չեն խոսել, և բոլոր հարցերը ներկայացրել են գրավոր: Վերջին երկու օրերի ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Լախդար Բրահիմը ընդդիմության և իշխանության տարաձայնությունների պատճառով արդեն երկու անգամ հետաձգել է կողմերի միջև պլանավորած բանկացությունները:
Ինչպես արդեն հայտնել էինք, Սիրիայի կառավարության և ընդդիմության առաջին բանակցային նիստը պետք է ավարտվի հունվարի 31-ին:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1389

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ