«Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ՀՀ տարածքով Ադրբեջանից դեպի Նախիջևան երթուղին պետք է վերահսկվեր ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության կողմից, սակայն այդ պայմանավորվածությունն այժմ սպառնալիքի տակ է։ Սա Ռուսաստանի վերջին մեծ խաղաքարտն է տարածաշրջանում: Դա նրանց թույլ է տալիս վերահսկել առևտրային ուղիները և օգտագործել լծակներն ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Այդ խաղաքարտի կորուստը լուրջ հարված կլինի»,- գրում է բրիտանական The Telegraph-ը:                
 

ԵԿՄ համագումարը չսկսած` հեռացան

ԵԿՄ համագումարը չսկսած` հեռացան
15.02.2014 | 11:59

Այսօր միանգամից երկու համագումար է` ԲՀԿ-ի, որը փակ ռեժիմով է, և ԵԿՄ-ի հոբելյանական տասներորդ համագումարը: Վերջինս բավականին մեծ շուքով մեկնարկեց Մարզահամերգային համալիրում, որին ներկա են երկրի բարձրագույն այրերը, երկրապահները, զինվորականներ, պատգամավորներ: Մանվել Գրիգորյանի ուղեկցությամբ դահլիճ մտավ Սերժ Սարգսյանը:

ՈՒշագրավ է, որ չնայած գրեթե նույն ժամերին է ԲՀԿ համագումարը, սակայն ԲՀԿ որոշ պատգամավորներ, այդ թվում` Լյովա Խաչատրյանը, Բազմասեր Առաքելյանը և այք, ներկա էին ոչ թե իրենց, այլ ԵԿՄ միջոցառմանը:
Մինչ դահլիճ «գործուղելը» ազատամարտիկների հերթական խմբին ինչ-որ մեկը ապսպրեց. «Լրագրողներին ոչ մի խոսք, ոչ մեկս ոչ մի դժգոհություն չունենք»: Տարբեր մարզերից եկած ազատամարտիկների մի խումբ էլ նեղացած հեռացավ համագումարից, որը դեռ չէր սկսել, քանի որ նրանց համար նստելու տեղ չկար:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1107

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ