Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նվերների աշխարհ կանանց և փոքրիկների համար

Նվերների աշխարհ կանանց և փոքրիկների համար
16.02.2014 | 13:52

Մարտի 1-ին Best Western Congress հյուրանոցում «Բարև, մայրի´կ» ամսագիրը կազմակերպում է ցուցահանդես-վաճառք, որը նվիրված է գարնան առաջին օրվան: Նախատեսվում է, որ ցուցադրված կլինեն այնպիսի առաջարկներ, որ կհետաքրքրի մայրանալ պատրաստվող և արդեն մայրիկ դարձած կանանց և երեխաներին: Ցուցահանդեսում ներկայացված կլինեն գալիք տոները՝ Մարտի 8-ը և Սուրբ Զատիկը, խորհրդանշող տաբեր պարագաներ, ինչպես նաև` կանանց և երեխաների համար նախատեսված հագուստ, կոսմետիկա, խնամքի պարագաներ, զարդեր, մանկական խաղալիքներ և այլն: Ցուցահանդես-վաճառքին մասնակցելու են 30 տարբեր ընկերություններ:
Այդ օրը բոլոր այցելու հղի կանայք կստանան նվերներ, իսկ փոքրիկներին սպասվում է անակնկալ:

Դիտվել է՝ 2110

Մեկնաբանություններ