ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մինչև 2022 թ. կկառուցվի հարավային երկաթուղին

Մինչև 2022 թ. կկառուցվի հարավային երկաթուղին
19.02.2014 | 17:55

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերության նախագահ Ջոզեֆ Բորկովսկու գլխավորած պատվիրակությանը, վարչապետին ներկայացվել են «Հայաստանի հարավային երկաթուղու» կառուցման նախագիծը, տնտեսական ու տեխնիկական հիմնավորումները:
Երկաթգծի երկարությունը 300 կմ է, կլինեին կամուրջներ և 60 թունելներ, նախատեսվում է 27 կայարան: Երկաթգծի կառուցումը նախնական գնահատվում է 3,2 մլրդ դոլար: Ակնկալվում է, որ շինարարությունը կտևի մինչև 6 տարի: Ըստ ծրագրի, շինաշխատանքները կարող են մեկնարկել 2016 թվականին և ավարտվել 2022 թվականին: «Անհրաժեշտ է մշակել աշխատանքների իրականացման «ճանապարհային քարտեզ», որպեսզի նախագիծը դառնա իրականություն»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Երկաթգծի նախագիծը մշակել է Չինաստանի հաղորդակցության և շինարարության միջազգային ընկերությունը, որն ունի երկարատև փորձ և մեծ ճանաչում: «Ռասիա ՖԶԷ» ներդրումային ընկերությունն աշխատանքներ է իրականացնում ներդրումների ներգրավման ուղղությամբ, չինական բանկերը հետաքրքություն են ցուցաբերել նախագծի նկատմամբ և պատրաստակամություն հայտնել ֆինանսավորելու ծրագրի 60 տոկոսը:

Դիտվել է՝ 1279

Մեկնաբանություններ