ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Ընտրվել է Արամ MP3-ի եվրատեսիլյան երգը

Ընտրվել է Արամ MP3-ի եվրատեսիլյան երգը
22.02.2014 | 11:47

«Եվրատեսիլ-2014» մրցույթի հայաստանյան մասնակցի երգն արդեն ընտրվել է: Հանրային հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ մրցույթի հայաստանյան գեղարվեստական խումբը ստացել էր հայ և օտարազգի կոմպոզիտորների ավելի քան 75 երգ: Ընտրված երգը համանուն տեսահոլովակի հետ համատեղ կհրապարակվի մինչեւ մարտի 15-ը:

Դանիայում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթին կմասնակցի 37 երկիր:
Մրցույթն այս տարի կրում է «Join us» (Միացեք մեզ) խորագիրը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1218

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ