Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Մոտ ապագայում ականատես կլինենք բուհական համակարգում նախարարության կողմից առավել կոշտ և կտրուկ քայլերի»

«Մոտ ապագայում ականատես կլինենք բուհական համակարգում նախարարության կողմից առավել կոշտ և կտրուկ քայլերի»
18.03.2014 | 15:10

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելել է Երևանի պետական բժշկական համալսարանի Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ շրջել է նոր վերակառուցված բաժանմունքներում և ծանոթացել կատարված աշխատանքներին: Նախարարը, բարձր գնահատելով բուհի իրականացրած աշխատանքները, նշել է, որ Երևանի պետական բժշկական համալսարանն իրավամբ Հայաստանի լավագույն բուհերից մեկն է, որը հատուկ շեշտադրում է իրականացնում ուսումնական և բժշկական գործընթացների զուգադրման վրա:

«Այսօր հնարավոր չէ պատրաստել որակյալ բժիշկ` առանց բժշկական պրակտիկայի: Բժշկական համալսարանի ջանքերով վերանորոգվել են մի քանի բաժանմունքներ, որոնք, բացի բուժականից, ունեն նաև ուսումնական նշանակություն: Այսինքն` բուհը լավագույնս զուգակցել է կրթական և բժշկական գործընթացները: Համալսարանում ժամանակակից պայմաններ են ստեղծված կրթական և առողջապահական ծառայությունների համար, որը ևս մեկ անգամ ընդգծում է, որ բուհը ճիշտ ուղու վրա է: Բացի այդ, ԵՊԲՀ-ն ոչ միայն խոշոր բուհական հաստատություն է, այլ հանրապետության առաջատար բժշկական հիմնարկներից մեկը, որտեղ աշխատում են լավագույն բժիշկները: Բացի այդ, այստեղ կարելի է ոչ միայն կրթություն ստանալ, այլ նաև բուժվել»,- նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ բուհը ծրագրում է հետագայում նոր սարքավորումներ ձեռք բերել` ինչպես համալսարանի միջոցների, այնպես էլ բարերարների, այդ թվում` սփյուռքահայ, աջակցությամբ: Նախարարը նաև հավելել է, որ բժշկական համալսարանն ունի մեծ ներուժ` կտրուկ ավելացնելու օտարերկրյա ուսանողների թիվը: Սակայն վերջինիս համար, ըստ Ա. Աշոտյանի, երբեմն խոչընդոտ է հանդիսանում ժամանակակից հանրակացարանային համալիրի բացակայությունը. ներկայիս համալիրն արդեն գերհագեցած է: Խնդրի լուծման համար նախարարն առաջարկել է նաև ուսանողական ավան հիմնելու գաղափարը, որը, ըստ Ա. Աշոտյանի, կկարողանա բավարարել ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղացի ուսանողների համար լավագույն պայմաններ:
Այցից հետո նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպմանը մեկնաբանել է ՀՊՃՀ-ի նախկին ռեկտոր Արա Ավետիսյանի պաշտոնանկության խնդիրը` ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրելով անհարկի չշահարկել վերոնշյալ խնդիրը: «ՀՊՃՀ-ի նախկին ռեկտորը, ըստ ամենայնի, որոշել է բուհի հետագա զարգացման համար բազմակարծության պայմաններում ստեղծել նոր հնարավորություններ` այս ցանկությունները վերածելու աշխատանքի: Արա Ավետիսյանը մնում է կրթության և գիտության համակարգում. նա ԳԱԱ անդամ է, դասախոսում է ԵՊՀ-ում: Ինչ վերաբերում է բուհում ուսումնասիրւթյունների անցկացմանը, ապա կարծում եմ, որ դրանք ոչ մի գերատեսչության` սկսած նախարարությունից, վնաս չեն տալիս: Եվ, առհասարակ, չկա որևէ հիմնարկ, որտեղ խնդիրներ չլինեն: Հակառակը` կարծում եմ, որ ուսումնասիրությունները թույլ են տալիս բոլոր բուհերին, այդ թվում` Պոլիտեխնիկին, իմանալ իրենց թույլ տեղերը և շտկել բաղթողումները` ապագայում ավելի արդյունավետ կառավարման և զարգացման հեռանկար ունենալու համար: Ուզում եմ նշել, որ Պոլիտեխնիկը ֆինանսապես կայուն է, և որևէ անհանգստություն ուսանողների և դասախոսների համար գոյություն չունի: Նշեմ, որ մոտ ապագայում ականատես կլինենք բուհական համակարգում նախարարության կողմից առավել կոշտ, ուշադիր և կտրուկ քայլերի հերթականության, որպեսզի կարողանանք թռիչքաձև զարգացում ապահովել տարբեր բուհերում: Համոզված եմ, որ բուհի ներսում առկա տարաձայնությունները պետք է արագ հարթվեն և չազդեն բուհի հետագա զարգացումների վրա: Բուհը պետք է վերադարձնի իր երբեմնի ամբողջական փառքը և շքեղությունը` որպես հանրապետության առաջատար բուհերից մեկը: Պոլիտեխնիկն այսօր անցնում է միջազգային հավատարմագրում, իրականացնում բազմաթիվ եվրոպական կրթական ծրագրեր, համագործակցում մասնավոր հատվածի հետ»,- նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ մոտ ապագայում գուցե հանրապետության երկու խոշորագույն բուհերը` ՀՊՃՀ-ն և ԵՊՃՇՀ-ն վերամիավորվեն, ինչպես եղել է նախկինում: «Կարծում եմ` երկու բուհերի հնարավոր վերամիավորումից կունենանք ավելի մեծ, միասնական Պոլիտեխնիկ` իրականացնելով ավելի համակարգված, միասնական քաղաքականություն»,- նշել է Ա. Աշոտյանը:
Նախարարը պատասխանել է նաև ԵՊԲՀ-ից դուրս մնացած ուսանողների վերաբերյալ լրագրողների հարցին. «Զարմանալի է, որ ակադեմիական վատ առաջադիմություն ունեցող ուսանողները դժգոհում են, որ դուրս են մնում բուհից: Կարծում եմ, որ ուսանողներն առաջին հերթին պետք է դժգոհեն իրենցից: Ուզում եմ նշել, որ, այո, այս տարի մենք բուհի 93 ուսանողի համար բացառություն չենք արել նախորդ տարվա նման: Նախ, անցյալ տարի նման ուսանողների քանակն ավելի մեծ էր` շուրջ 200 հոգի: Բացի այդ, բացառությունը կարող է բուհի ֆինանսական կայունության համար որոշակի խնդիրներ ստեղծել: Բայց, ամենակարևորը. ԵՊԲՀ-ն այս տարի իջեցրել է իր քննական շեմը շուրջ 10 միավորով` ընդառաջելով ուսանողներին: Արդեն նվազեցված շեմով քննություն հանձնած և ուսումնական գործընթացը չհաղթահարած ուսանողին մենք չենք կարող ընդառաջել. բժիշկը պետք է լավ սովորի: Անկախ ընթացիկ խնդիրներից` ուսանողի թիվ մեկ և սրբազան պարտականությունն է սովորել: Եթե ուսանողը մի քանի անգամ չի ստանում քննությունը, առաջին հերթին մեղավորն ինքն է: Պարբերար ակնկալել նախարարից ընդառաջում, համարում եմ բուհում ուսանող պահելու անիմաստ և ինքնանպատակ քաղաքականություն: Ասեմ ավելին` տարկետման իրավունքով սովորող ուսանողների համար իրավիճակն ավելի կտրուկ է. գործող օրենսդրությունը պարտադրում է, որ սահմանված քննաշրջանի շրջանակներում քննությունը չհանձնած արական սեռի անձանց տվյալներն ուղարկենք զինկոմիսարիատներ»,- նշել է նախարարը:

Դիտվել է՝ 1485

Մեկնաբանություններ