ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մեր կյանքը` թվերով

Մեր կյանքը` թվերով
29.03.2014 | 13:33

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում գրանցված անհատ ձեռնարկատերերը 92 հազար են, ՍՊԸ-ների թիվը կազմում է մոտ 46900:

Համաշխարհային բանկի գնահատականներով՝ ՀՀ-ն բիզնեսի ներդրման դյուրինության վարկանիշով 189 երկրների շարքում 37-րդ տեղում է, իսկ ընկերությունների գրանցման ոլորտում զբաղեցնում է 6-րդ տեղը:
Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության տվյալներով՝ գրանցված է 76 կուսակցություն, որոնցից երկուսը՝ «Միավորում հանուն Հայաստանի» և «Նոր ուղի», լուծարման գործընթացում են։
Կուսակցությունների թվին զիջում են կրոնական կազմակերպությունները՝ 46: Կան 3900 հասարակական կազմակերպություններ:

Դիտվել է՝ 1140

Մեկնաբանություններ