ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԱՄՆ ՄԶԳ-ն և 32 գործընկեր կազմակերպությունները հայտարարեցին ԱՄՆ Գլոբալ զարգացման լաբորատորիայի մեկնարկը

ԱՄՆ ՄԶԳ-ն և 32 գործընկեր կազմակերպությունները հայտարարեցին ԱՄՆ Գլոբալ զարգացման լաբորատորիայի մեկնարկը
04.04.2014 | 15:18

Այսօր՝ ապրիլի 4-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության նախագահ Ռաջիվ Շահն այսօր Նյու Յորքում կայացած միջոցառմանը հայտարարեց ԱՄՆ Գլոբալ զարգացման լաբորատորիայի բացման մասին: Արարողությանը ելույթ ունեցավ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով ԱՄՆ-ի զարգացման նպատակներն առաջ մղելու գործում գիտության, նորարարության և գործընկերությունների կիրառման ուժեղ կողմնակից է: Լաբորատորիան և նրա 32 հիմնադիր գործընկերները կխթանեն գիտության և տեխնոլոգիաների վրա հիմնված մոտեցումը` ստեղծելով նորարարությունների նոր գլոբալ շուկա և ընդարձակելով այն՝ մինչ 2030 թվականը ծայրահեղ աղքատությունը վերացնելու միտումով:

ԱՄՆ Գլոբալ զարգացման լաբորատորիան բեկումնային լուծումներով կսատարի ջրային ռեսուրսների, առողջապահության, սննդի անվտանգության և առողջ սնուցման, էներգետիկայի, կրթության և կլիմայի փոփոխության ոլորտներում` առաջիկա հինգ տարիներին աջակցելով 200 միլիոն մարդու: Վերջին տարիներին ԱՄՆ ՄԶԳ-ն ավելացրել է իր ներդրումները` հիմնվելով գիտության և նորարարության ապացուցված ազդեցության վրա: 2008 թվականին ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրել էր մոտ 127 միլիոն դոլար օժանդակություն հետազոտությունների և զարգացման ուղղությամբ: Այժմ Գործակալությունը ծախսում է 611 միլիոն դոլար՝ հօգուտ ոչ միայն հետազոտությունների, այլ նաև գիտության ու տեխնոլոգիաների ոլորտում նորարարության և կիրառական լուծումների իրականացման:
«Լաբորատորիան գիտության և տեխնոլոգիաների ոլորտում կներգրավի համաշխարհային հանրությանը, այդ թվում` գյուտարարների, գիտնականների, հետազոտողների, ձեռներեցների, ներդրողների և կորպորատիվ առաջնորդների` ներդրումներ կատարելու, առավել խոստումնալից և շահավետ լուծումները փորձարկելու և ընդարձակելու համար` օգնելով վերջ դնել ծայրահեղ աղքատությանը», – ասել է Շահը:
Լաբորատորիայի հիմնադիր գործընկերների շարքում են բազմաոլորտ կորպորացիաներ, այդ թվում՝ Cargill, Cisco, Citi, Coca-Cola, DuPont, GlaxoSmithKline, Intel, Johnson & Johnson, Microsoft, Nike, Syngenta, Unilever, և Walmart, հասարակական կազմակերպություններ և հիմնադրամներ, այդ թվում` Care, the Bill & Melinda Gates Foundation, Catholic Relief Services, Global Impact Investing Network, Plan, Save the Children, the Skoll Foundation, World Vision, Գիտությունների ազգային ակադեմիան, և Սմիթսոնյան ինստիտուտը, համալսարաններ, այդ թվում` Կալիֆորնիայի Բերքլի համալսարանը, Դյուքի համալսարանը, Ջոնս Հոփքինսի համալսարանը, Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտը, Միչիգանի պետական համալսարանը, Սթենֆորդի համալսարանի Ֆրիման Սպոգլի ինստիտուտը, Տեխասի A&M համալսարանը, Ուիլյամի ու Մերիի քոլեջը, ինչպես նաև երկկողմ դոնոր-պետություն` Շվեդիան:
Այս գործընկերները կներդնեն ժամանակակից տեխնոլոգիաներ, մեծ մասնագիտական փորձ, կատարելագործված հետազոտությունների և զարգացման մեթոդների կարողություններ, գնորդների, մատակարարների ու համայնքային կազմակերպությունների լայն ցանցեր, ինչպես նաև գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և գործընկերությունների միջոցով ավելի քան 30 միլիարդ դոլար անկախ ներդրումներ՝ զարգացող շուկաներում:
Հայաստանն աշխարհում ԱՄՆ ՄԶԳ-ի առաքելություններից ընտրյալ քսան երկրներից մեկն է, որոնք առաջատար կհանդիսանան գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և գործընկերային (ԳՏՆԳ) նախաձեռնությունների ասպարեզում:
ԱՄՆ ՄԶԳ նախագահ Շահի` զարգացման ոլորտում գիտության ու տեխնոլոգիաների դերը կարևորելու ջանքերը համապատասխան հիմքեր ունեն Հայաստանում, որը նախկին Խորհրդային Միության երբեմնի հիմնական հանգույցն էր էլեկտրոնային ծրագրերի մշակման, արդյունաբերական հաշվարկման, էլեկտրոնիկայի, և կիսահաղորդիչների արտադրության բնագավառում: Վերջին տարիներին ԱՄՆ ՄԶԳ-ն ներդրել է մոտ 45 միլիոն դոլար օժանդակություն ԳՏՆԳ-ին առնչվող հայաստանյան ծրագրերում, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, ջրի, կառավարման և առողջապահության ոլորտներում:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլարդն ասել է. «Գիտությունը, տեխնոլոգիաները, նորարարությունն ու գործընկերությունները Հայաստանի զարգացմանն ուղղված մեր մոտեցման անբաժանելի մասն են կազմում: Հիմնվելով երկրի համեմատական առավելության և մաթեմատիկայի ու գիտության ոլորտում աշխատուժի ուժեղ կարողությունների վրա, ԱՄՆ ՄԶԳ-ն շարունակելու է հնարավորություններ փնտրել Հայաստանի զարգացման մարտահրավերներն առճակատելու համար նոր տեխնոլոգիաներ կիրառելու և Հայաստանի անցումը դեպի մրցունակ, գիտելիքահեն տնտեսության աջակցելու նպատակով: Մոտակա տարիներին մենք մտադիր ենք շեշտադրել ջրային ռեսուրսների կառավարման և մաքուր էներգիային առնչվող նախագծերը»:
Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ-ն նաև սատարում է տեխնիկական գերազանցությունը` ստեղծելով համագործակցություններ ամերիկյան գիտական և ճարտարագիտական ընկերությունների հետ: Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի, National Instruments-ի և Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հետ համատեղ ԱՄՆ ՄԶԳ-Հայաստանը ստեղծել է Հայկական ազգային ճարտարագիտական լաբորատորիան (ANEL)` ճարտարագիտության ոլորտում սերտիֆիկացման դասընթացներ առաջարկելու, գիտական հետազոտություններն արդիականացնելու և ոլորտին համապատասխան ինժեներական լուծումներ առաջարկելու նպատակով: Նորարարության ասպարեզում ևս մեկ կարևոր գործընկերություն է Microsoft-ի ինովացիոն կենտրոնը, որը տրամադրում է սերտիֆիկացման դասընթացներ և խթանում է տնտեսության հիմնական մարտահրավերներին ուղղված ուրույն ծրագրային լուծումների մշակումը:

Դիտվել է՝ 1422

Մեկնաբանություններ