Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ասում են...

Ասում են...
15.04.2014 | 11:19

...թե դեռ կառավարությունը չձևավորած, դեռ պորտֆելներ չստանձնած Հովիկ Աբրահամյանի կողմնակիցները արդեն իսկ սկսել են պայքարել իրենց չսիրած մարդկանց ու պաշտոնյաների դեմ: Մեր տեղեկություններով՝ առանձնակի հարվածի տակ է հայտնվել Տարոն Մարգարյանը, որի պաշտոնի վրա շատերն աչք ունեին, և որի նախընտրական շտաբի պետ այդպես էլ չդարձավ Հովիկ Աբրահամյանը:

Դիտվել է՝ 1875

Մեկնաբանություններ