ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Վարչապետի հրաժականն ընկերության վրա չի ազդի

Վարչապետի հրաժականն  ընկերության վրա չի ազդի
15.04.2014 | 11:55

Ասում են՝ բանկային հանրության սրտով չէ Տիգրան Սարգսյանի հրաժարականը, ինչը պայմանավորված է բանկերի նկատմամբ նախկին վարչապետի վարած նպաստավոր քաղաքականությամբ:
Արդյո՞ք այդպես է: Քանի որ էքսվարչապետ Տիգրան Սարգսյանի հետ ՀԲՄ նախագահ ՍԱՄՎԵԼ ՃԶՄԱՉՅԱՆՆ ուներ շատ լավ աշխատանքային և ընկերական հարաբերություններ, ապա մեզ հետաքրքրող հարցը հենց նրանից էլ փորձեցինք ճշտել։

-Ըստ Ձեզ, ինչպիսի ազդեցություն կունենա վարչապետի հրաժարականը բանկային համակարգի վրա։ Ելնելով թեկուզ այն բանից, որ նա վարչապետ էր դարձել Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը զբաղեցնելուց անմիջապես հետո, նաև մարդկային հարաբերությունների առումով:
-Սկսեմ հարցի երկրորդ մասից: Ինչպե՞ս կարող է նորմալ մարդը (իսկ ես ինձ այդպիսին եմ համարում) ընկերոջ նկատմամբ փոխել վերաբերմունքը նրա պաշտոնի աստիճանից ելնելով: Կյանքում միշտ փորձել եմ ընկերներիս հանդեպ լինել առավել ուշադիր և ջերմ:
Ինչ վերաբերում է հարցի առաջին մասին, ապա կասեմ հետևյալը. ՀՀ Կենտրոնական բանկում պաշտոնավարման 10 տարիներին Տիգրան Սարգսյանն ունեցել է մեծագույն դրական ազդեցություն ինչպես ԿԲ-ի, այնպես էլ ամբողջ բանկային համակարգի զարգացման վրա, իսկ ՀՀ վարչապետի պաշտոնում նրա գործունեությունն ուղղված է եղել ամբողջ տնտեսության զարգացմանը: Տիգրան Սարգսյանը վարչապետ եղած ժամանակահատվածում երբևէ առավել մեծ ուշադրություն չի դարձրել և գերակայություն չի տվել բանկային համակարգին, քանի որ դա վարչապետի հիմնական ֆունկցիան չի եղել։ Բացի այդ, ՀՀ Կենտրոնական բանկը և բանկային համակարգն այդ ընթացքում էլ շարունակել են իրենց ինտենսիվ և էքստենսիվ զարգացումները:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Հ. Գ.- Սամվել Ճզմաչյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրատես de facto»-ի հաջորդ՝ ապրիլի 18-ի համարում։

Դիտվել է՝ 1291

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ