Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Քոչարյանը «պախկված տեղից» է բաներ ասում

Քոչարյանը «պախկված տեղից» է բաներ ասում
23.04.2014 | 17:53

«Որպես քաղաքական երևույթ՝ անհասկանալի է պախկված տեղից ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ ասելը, եթե քաղաքական հայտ կա ներկայացնելու, քաղաքական պրոցեսներին մասնակցելու, պետք է դա անել բացահայտ, մենք անցել ենք այն ժամանակները, երբ դու կարող էս քողարկված տեսքով ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան ասել: Եթե քաղաքական պրոցեսները քեզ չեն հետաքրքրում, ապա նրանց էլ պետք չէ անդրադարձ կատարել, եթե դու պատրաստ էս քաղաքականություն մտնել, բաց ասել, որոնք են քո ծրագրերը, ապա պետք է այս գործելաոճին վերջակետ դնել»,- անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին՝ նշեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը` իր անհամաձայնությունը հայտնելով նաև սահմանադրական փոփոխությունների հետ կապված Քոչարյանի մեկնաբանությունների առնչությամբ: «Ես համաձայն չեմ երկրորդ նախագահի գնահատականների հետ որպես նաև մարդ, ով մասնակցել է 2005 թվականի փոփոխությունների նախագծի մշակմանը, վստահորեն կարող եմ ասել, որ դրա անհրաժեշտությունը կա…Դրա վառ ապացույցն են նաև այն երկրներում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք ունեին նույն կառավարման համակարգը: Խոսքը վերաբերում է և՛ ՈՒկրաինային, և՛ Վրաստանին, և՛ արևելաեվրոպական մի շարք երկրներին»,- ընդգծեց Թովմասյանը՝ նշելով, որ կան բազմաթիվ հարցեր, որոնք պետք է հստակեցվեն:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1232

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ