Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Երեք թեկնածու ԱԺ նախագահի պաշտոնի համար

Երեք թեկնածու ԱԺ նախագահի պաշտոնի համար
28.04.2014 | 19:09

ԱԺ նախագահի թեկնածության համար առաջադրվեցին երեք թեկնածու` Գալուստ Սահակյանը, Ռուբիկ Հակոբյանը և Հրանտ Բագրատյանը: Նաիրա Զոհրաբյանն իր ելույթում նշեց, որ քառյակը չի քննարկել ընդհանուր թեկնածուով հանդես գալու հարցը, սակայն իրենք տեղյակ էին, որ «Ժառանգությունը» թեկնածու է առաջադրելու, բայց Հրանտ Բագրատյանի ինքնառաջադրումը նրանց համար անակնկալ է եղել: Ամփոփիչ ելույթում թեկնածուներից Ռուբեն Հակոբյանը ընդդիմադիր գործընկերներին հորդորեց բոյկոտել ԱԺ նախագահի ընտրությունը, քանի որ դա անձի դեմ չէ, այլ համակարգի:

Ի դեպ, այսօր 18:30-ին նախատեսված է արտահերթ նիստ` ԱԺ հաշվիչ հանձնաժողովի ձևավորման հարցը քննարկելու համար:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1680

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ