ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ղրիմում դադարեցվել է օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրումը

Ղրիմում դադարեցվել է օտարերկրացիների կողմից երեխաների որդեգրումը
19.05.2014 | 14:38

Ղրիմի Հանրապետության տարածքում օտարերկրացիների կողմից որբ և առանց ծնողական խնամքի երեխաների որդեգրումը ժամանակավորապես կասեցվել է: Այս մասին հաղորդել է Ղրիմի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության մամլո ծառայությունը:

Մասնավորապես, համաձայն Ռուսաստանի Դաշնության օրենսդրության, օտարերկրացիները կարող են երեխա որդեգրել որբ երեխաների մասին պետական բանկի կողմից տրված հրամանագրի և տվյալների հաստատումից մեկ տարի անց միայն: «Ներկայումս, Ղրիմի կրթության, գիտության և երիտասարդության նախարարությունը պետական բանկի հետ միասին, ծնողական խնամքից զուրկ երեխաների տվյալների նախապատրաստման և փոխանցման աշխատանք է տանում: Որբ և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների որդեգրման գործընթացը օտարերկրացիների կողմից ժամանակավորապես դադարեցվել է»,- հայտնել է նախարարության մամլո ծառայությունը:
Հիշեցնենք` 2013 թ. հունվարին, Ռուսաստանում սկսեց գործել «Դիմա Յակովլևի օրենքը», որը արգելեց ամերիկացիներին ռուս երեխաներ որդեգրել: Օրենքի համաձայն, որդեգրումից բացի, Ռուսաստանում արգելվեց ամերիկյան հասարակական կազմակերպությունների գործունեությունը: Նշենք նաև, որ այս օրենքը բողոքի լայն ալիք առաջացրեց Ռուսաստանում: Բազմաթիվ ՀԿ-ներ, պաշտոնյաներ, այդ թվում` ԱԳ, արդարադատության, կրթության, ֆինանսների նախարարները, փոխվարչապետը հայտարարեցին, որ օրենքը հակասում է Ռուսաստանի դաշնային օրենսդրությանն ու միջազգային կոնվենցիաներին:

Դիտվել է՝ 1270

Մեկնաբանություններ