ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ՈՒկրաինան պետք է վճարի

ՈՒկրաինան պետք է վճարի
27.05.2014 | 12:25

Էներգետիկայի հարցով եվրահանձնակատար Գյունտեր Էտինգերը հայտարարել է, որ ՈՒկրաինան պարտավոր է վճարել Ռուսաստանին գազի մատակարարման համար կուտակված պարտքը՝ չնայած Մոսկվայի հասցեին հնչող մեղադրանքներին:
Գյուտեր Էտինգերը հարցազրույց է տվել Sudwestrundfunk գերմանական ռադիոկայանին: «Հաշիվները պատրաստ են, և դրանք պետք է վճարվեն»,- ասել է եվրահանձնակատարը: Նա ընդգծել է, որ վճարման շուրջ ծագած խնդրի լուծման համար գազի գինը 1000 խորանարդ մետրի դիմաց 200-400 դոլարի սահմանում ընդհանուր է ԵՄ շուկաների համար: Էտինգերը եզրակացրել է, որ Կիևը պետք է վճարի գազի պարտքը՝ չնայած մեղադրանքներին, որոնք հնչում են Մոսկվայի հասցեին, իսկ ԵՄ-ն և ԱՄՀ-ն պետք է օգնեն ՈՒկրաինային այդ հարցում:

Դիտվել է՝ 1158

Մեկնաբանություններ