Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Երևանում կտեղադրվի Վլադիմիր Վիսոցկու հարթաքանդակը

Երևանում կտեղադրվի  Վլադիմիր Վիսոցկու հարթաքանդակը
06.06.2014 | 11:48

Երևանում այսօրկ կայանա «Խաղաղության գավաթ» միջազգային ասոցիացիայի կողմից Հայաստանին՝ ռուս հանրահայտ գրող և դերասան Վլադիմիր Վիսոցկու հարթաքանդակը նվիրաբերելու հանդիսավոր արարողությունը: Հարթաքանդակը կտեղադրվի «Մելոման» ակումբի ճակատային մասում: Ստեղծագործության հեղինակն է լատվիացի անվանի քանդակագործ Յանիս Ստրուպուլիսը: Հարթաքանդակը շրջանաձև է (50 սմ տրամագծով): Պատրաստման աշխատանքներին մասնակցել են հարյուրավոր մարդիկ տարբեր երկրներից՝ Հայաստանից, Լատվիայից, Լիտվայից, Ռուսաստանից, Էստոնիայից, ՈՒկրաինայից, Լեհաստանից, Գերմանիայից, Իրանից, ԱՄՆ-ից:
Հարթաքանդակը զարդարված է Վիսոցկու անվանի ժամանակակիցների բնօրինակ ինքնագրերով: Հարթաքանդակի վրա զետեղված է անվանի աստղագետ Լյուդմիլա Ժուրավլյովայի ձեռքով պատրաստված` 1974-ին հայտնաբերված և արվեստագետի պատվին անվանակոչված «ՎլադՎիսոցկի» փոքր մոլորակի պլաստիլինե պատկերը:
Բացման արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել «Վլադիմիր Վիսոցկին և ժամանակակիցները» նախագծի ղեկավար, «Խաղաղության գավաթ» միջազգային խաղաղարար նախաձեռնության համակարգող Յուրի Կայդան, ԽՍՀՄ տիեզերագնաց, ԽՍՀՄ կրկնակի հերոս Վիկտոր Սավինիխը և այլք:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1366

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ