Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աստանայի զարգացումները` ԱԺ-ի ծիրում

Աստանայի զարգացումները` ԱԺ-ի ծիրում
09.06.2014 | 13:31

Այսօր ԱԺ-ը մեկնարկեց Աստանայում վերջին զարգացումների շուրջ քննարկումով: Պատգամավորները պահանջում են արտաքին գերատեսչությունից համապատասխան բացատրություններ տալ այնտեղ հնչած հայտարարությունների առնչությամբ: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով շատ ավելի անհանգիստ է իրավիճակը, այն կապ ունի՞ Աստանայում տեղի ունեցած իրադարձությունների հետ:

«Մենք Ղազախստանի հետ ՀԱՊԿ անդամներ ենք և փոխադարձաբար միմյանց անվտանգության հետ կապված պարտավորություններ ունենք: Բայց ստացվում է այնպես, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում մեզ դաշնակից համարվող երկրի նախագահն անում է այնպիսի հայտարարություններ, որոնք ոգևորում են մեր հակառակորդներին՝ այդպիսով վտանգի տակ դնելով մեր զինվորների կյանքը»,- ասաց ընդդիմադիր գործիչը` խորհրդարանին առաջարկելով այս քառօրյայի օրակարգում ընդգրկված ՀԱՊԿ-ի հետ կապված հարցի սկզբում քննարկել այս հարցը և ԱԺ հրավիրել նաև արտգործնախարարին:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ հարցն իրոք վերլուծման արժանի է: Նա խոստացավ, որ հանձնաժողովում հարցը կքննարկվի՝ նշելով, որ ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն արդեն հարցադրում է արել արտգործնախարարություն:
Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին ընդգծեց, որ դեռևս մայիսի 29-ին նամակով դիմել է արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին՝ խնդրելով Աստանայում տեղի ունեցածի վերաբերյալ տեղեկություն տրամադրել խորհրդարանին: «Առ այս պահը, չնայած ժամկետներն անցել են, արտգործնախարարը հարկ չի համարել պատասխանել նամակին»,- փաստեց պատգամավորը:
Խորհրդարանի ղեկավարը տեղեկացրեց, որ ԱԺ-ն հարցը կքննարկի կամ հունիսի 16-ին կամ 17-ին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1555

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ