Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Առաջիկա օրերին շոգը կնահանջի

Առաջիկա օրերին շոգը կնահանջի
28.07.2014 | 13:13

Հուլիսի 28-ին Հայաստանի հյուսիսային որոշ շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայությունը: Հանրապետության առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 29-31-ին և օգոստոսի 1-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, քամին` հարավ-արևմտյան 5-10 մ/վրկ արագությամբ: Հուլիսի 28-30-ին օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով: Հուլիսի 28-ի ցերեկը Երևանում կգրանցվի +36, հուլիսի 29-30-ին՝ +35, հուլիսի 31-ին՝ +36:

Դիտվել է՝ 1704

Մեկնաբանություններ