Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Նախախորհրդարանը» կոչ է անում ստեղծել «այլընտրանքային համահայկական հիմնադրամ»

«Նախախորհրդարանը» կոչ է անում ստեղծել «այլընտրանքային համահայկական հիմնադրամ»
30.07.2014 | 13:48

«Հայության առջև ծառացած գոյութենական մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է ունենալ ինքնիշխան պետություն, որի առաջին նախապայմանը յուրային` ազգային շահերով առաջնորդվող պետական կառավարման համակարգի առկայությունն է»,- ասվում է «Նախախորհրդարանի» տարածած հայտարարության մեջ: Կառույցը նշում է, որ Հայաստանում այդ համակարգը «յուրային չէ» և «անձնական ու կլանային շահի համար անթաքույց կերպով ծառայում է օտարին»:
Ըստ «Նախախորհրդարանի»՝ նման համակարգի գործունեությամբ վտանգվում է «ոչ միայն պետականությունը, այլև հայաստանաբնակ հայության ֆիզիկական գոյությունը»: Առկա իրավիճակում, ըստ կառույցի, հայության գերխնդիրը պետք է լինի «պետական կառավարման յուրային համակարգի ձևավորումը», որը պահանջում է զգալի միջոցներ, մասնավորապես՝ մասնագետների ներգրավում նոր պետության ռազմավարական ծրագրի մշակման համար, Հայաստանում և արտերկրի գաղթօջախներում ցանցային կառույցի ձևավորում, «տեղեկութային-քարոզչական անկախ համակարգի (հեռուստատեսություն, լրատվական գործունեություն և այլն)» ստեղծում, «հալածյալների և նրանց ընտանիքների անդամների իրավական ու սոցիալական պաշտպանության ապահովում» և «վարչախմբի հեռացման և դրանից հետո պետության կառավարման համար անհրաժեշտ ներկայացուցչական մարմինների, առաջին հերթին` այլընտրանքային յուրային խորհրդարանի ձևավորում» ու դրանց լեգիտիմացման և գործունեության ապահովում:
Այս ամենը նկատի ունենալով՝ «Նախախորհրդարանը» կոչ է անում ստեղծել «այլընտրանքային համահայկական հիմնադրամ», որի գլխավոր նպատակը պետք է լինի ՀՀ-ում պետական կառավարման «յուրային համակարգի» ձևավորումը:

Դիտվել է՝ 1558

Մեկնաբանություններ