Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

«Համաժողովներն օրենսդիր մարմիններ չեն, որ ծրագիր ու գործ ձևակերպեն»

«Համաժողովներն օրենսդիր մարմիններ չեն, որ ծրագիր ու գործ ձևակերպեն»
18.09.2014 | 16:16

Հայ գրողների համահայկական համաժողովները ավանդույթ են դարձել: Սփուռքի, Հայաստանի և Արցախի միջև կամուրջ ծառայող գրական- մշակութային կարևոր իրադարձությունները զերծ չեն մնում դժգոհության շշուկներից:

Իսկ ահա լրագրողների համահայկական համաժողովում դժգոհությունները բավական ստույգ ձևակերպում են գտել: Սփյուռքահայ լրագրողներն անիմատ են համարում համաժողովները, դժգոհում, որ կարևոր հարցերը շրջանցվում են:

«Սփյուռքի նախարարությունը հսկայական գործ է առաջ տանում։ Համաժողովներն իրենց կազմով, օրակարգով ու գործընթացով ընդամենը շփում, մտածողություն, ծրագրային ներշնչումներ են փոխանցում: Համաժողովներն օրենսդիր մարմիններ չեն, որ ծրագիր ու գործ ձևակերպեն երկրի կառավարության համար: Դժգոհողները սխալ են հասկանում դրանց դերը»,- նման կարծիք հայտնեց ամերիկահայ բանաստեղծ ԳՐԻՇ ԴԱՎԹՅԱՆԸ, ով երկար տարիներ ղեկավարել է Կալիֆոռնիայի հայ գրողների միությունը, անդրադառնալով «Ցեղասպանության մոտեցող 100-ամյա տարելիցին ի՞նչ միջոցառումներ են նախատեսում Կալիֆոռնիայի հայ գրողները» հարցին` ասաց, որ Կալիֆոռնիայում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համադրող ընդհանուր մարմին է ստեղծվել, որին մասնակցում են այստեղի համարյա բոլոր միությունները, թեմերն ու կուսակցությունները: «Այդ մարմինը համադրելու է բոլոր միությունների մասնավոր, թե առանձին միջոցառումները»,- նշեց Գրիշ Դավթյանը:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1151

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ