Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Քերին մտածում է ՌԴ տնտեսության մասի՞ն

Քերին մտածում է ՌԴ տնտեսության մասի՞ն
02.11.2014 | 14:27

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ՈՒկրաինան կարող է սերտ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի ու Եվրոպայի երկրների հետ՝ դառնալով կամուրջ նրանց միջև: Քերին նշել է, որ Արևմուտքի պատժամիջոցները ներգործում են և ռուբլին գտնվում է ամենացածր մակարդակի վրա, իսկ ռուսաստանցիները միլիարդներ են ծախսում կուրսը պահպանելու համար: ԱՄՆ-ի պետքարտուղարը հավելել է, որ նավթի գները նույնպես ընկնում են, և դա բացասական է անդրադառնում Ռուսաստանի բյուջեի վրա. ՀՆԱ-ն ընկնում է և լուրջ խնդիրներ են առաջ գալիս:

Դիտվել է՝ 824

Մեկնաբանություններ