ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

«Մտքի թռիչք ունեցող երեխաներին պետք է բացահայտել ցածր դասարանից»

«Մտքի թռիչք ունեցող երեխաներին պետք է բացահայտել ցածր դասարանից»
11.11.2014 | 12:11

Անհատ գիտնականների ժամանակաշրջանն աստիճանաբար անցնում է` պայմանավորված տեղեկատվական տեխնոլոգիաների առաջընթացով: Հետաքննող ուսուցիչ ՍԵՎԱԴԱ ԽՈՋԱԲԱՂՅԱՆԸ համամիտ չէ այս դիտարկմանը: Նրա խոսքով` այսօր էլ կան մարդիկ, որ փոքր հասակից, առանց համակարգչին նայելու, գյուտեր են անում։ «Դա մտքի թռիչքի հետ է կապված, նման աստվածատուր երեխաները քիչ են, նրանց տաղանդը սպանելը հանցագործություն է: Մտքի թռիչք ունեցող երեխաներին պետք է բացահայտել ցածր դասարանից, իսկ դրա համար ցածր դասարաններում ամենալավ ուսուցիչները պետք է դասավանդեն»: Զրուցակիցս նկատում է, որ այսօրվա երեխան ծանրաբեռնված է համակարգչային ինֆորմացիայով, խաղերով: Իսկ եթե երեխան բնության գրկում չի լինում, ծառ չի բարձրանում, չի ընկնում, չի մտածում, թե խնձորն ինչպես հասավ, ինչու շուտ ընկավ, մենք չենք ունենա ապագա գիտնական, ապագա բնապահպան, առհասարակ, լավ մասնագետներ:
Սևադա Խոջաբաղյանը 40 և ավելի տարիներ մանկավարժական գործունեություն է ծավալել Գորիսում` որպես մաթեմատիկայի ուսուցիչ: Հանդես է գալիս գիտական հոդվածներով, զեկույցներով: Հեղինակ է դպրոցականների համար նախատեսված օժանդակ ձեռնարկների` «Մաթեմատիկայի ոչ ստանդարտ խնդիրներ իրենց լուծումներով», «Գործնական ուղղվածությամբ առաջադրանքներ և խնդիրներ երկրաչափությունից. իրենց լուծումներով»: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ առաջարկությունների փաթեթ է ներկայացնելու կրթության և գիտության նախարարությանը` կրթական նորօրյա համակարգի վերաբերյալ:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Հ.Գ.- Զրույցի մանրամասները` «Իրատես de facto»-ի առաջիկա համարներից մեկում։

Դիտվել է՝ 2140

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ