Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մոլդովայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում

Մոլդովայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում
01.12.2014 | 11:35

Մոլդովայում այսօր խորհրդարանական ընտրություններ են: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Յուրի Չոկանը ասել է, որ ժամը 07։00-ից բացվել են 2000 ընտրատեղամասերը, քվեարկությունը կավարտվի 21։00-ին։ Ընտրությունները կհամարվեն կայացած, եթե քվեարկությանը մասնակցի ընտրողների ընդհանուր թվի մեկ երրորդը։ Ընտրացուցակներում ընդգրկված է 3,2 միլիոն մարդ։ Նախնական արդյունքները կհայտարարվեն քվեարկության ավարտից արդեն մեկ ժամ անց։

Դիտվել է՝ 1323

Մեկնաբանություններ