«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Այս պահին Հայաստանում տնտեսական կայուն իրավիճակ է

Այս պահին Հայաստանում տնտեսական կայուն իրավիճակ է
21.12.2014 | 13:08

«Այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, քանի որ դեկտեմբերի 15-ից նախարարության` տնտեսավարող սուբյեկտների շրջանում ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այս պահի դրությամբ Հայաստանում գործող տասնյակ հազարավոր կազմակերպություններից այդ պատճառով գործունեությունը դադարեցրած ընկերություն գրեթե չկա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը՝ խոսելով լուրերի մասին, թե, փոխարժեքի տատանումներով պայմանավորված, մեծ քանակությամբ տնտեսավարողներ դադարեցրել են գործունեությունը: «Դեկտեմբերի 16-ի և 17-ի դրությամբ որոշ տնտեսավարողներ ժամանակավորապես դադարեցրել են, բայց մեկ օր անց նորից վերսկսել են իրենց գործունեությունը. ամսի 17-ի դրությամբ ժամանակավորապես գործունեությունը դադարեցրած տնտեսավարող սուբյեկտների թիվը եղել է 94, որից 80-ը մեկ օր անց վերսկսել է գործունեությունը, իսկ այսօր` ևս 8-ը»,-տեղեկացրել է Արմեն Ալավերդյանը` նշելով, որ ՖՆ-ը տնտեսավարողների հետ ամենօրյա բացատրական և վարչարարական աշխատանք է իրականացնում և այս պահին Հայաստանում տնտեսական կայուն իրավիճակ է:
Նախարարության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեկտեմբերի 17-ին և 18-ին առանձին ապրանքատեսակների գների վերանայման խնդիր է դրված եղել, առանձին դեպքերում նաև գնաճ է արձանագրվել, բայց դեկտեմբերի 18-ի երկրորդ կեսին և 19-ին դաշտն արդեն կարգավորվել է և կայունացման ֆոնին լայն սպառման ապրանքների շրջանում դադարեցվել է նաև գնաճի միտումը:

Դիտվել է՝ 1016

Մեկնաբանություններ