ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

ԼՂՀ-ում կանցկացվի փորձնական մարդահամար

ԼՂՀ-ում կանցկացվի փորձնական մարդահամար
16.03.2015 | 14:11

Տեղի է ունեցել ԼՂՀ մարդահամարի նախապատրաստման և անցկացման համապետական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը: Այս մասին տեղեկացնում է, ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Ա. Աղաբեկյանը հորդորել է շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներին ակտիվ ներգրավվել համապետական միջոցառմանը՝ այն պատշաճ մակարդակով կազմակերպելու համար: Մինչև հիմնական մարդահամարի կազմակերպումը հոկտեմբերին, հանրապետությունում մարտի 17-26-ը կանցկացվի փորձնական մարդահամար՝ հիմնական մարդահամարի մեթոդաբանության, կազմակերպական աշխատանքների, նյութերի մշակման ծրագրերի և տեխնոլոգիական գործընթացների փորձարկման նպատակով:
Նիստում հանձնաժողովի հաստատմանն է դրված եղել դրված փորձնական մարդահամարի նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման ծրագիրը: Այն հանձնաժողովի անդամներին է ներկայացրել ազգային վիճակագրական ծառայության նախագահ Կարեն Ներսիսյանը: Նա իր խոսքում նշել է, որ ծրագրի նախապատրաստական փուլն ավարտված է, և մարտի 17-ից սկսվելու է երկրորդ փուլը: Փորձնական մարդահամարն անցկացվելու է Ստեփանակերտում, Մարտակերտի և Հադրութի շրջանների Հաթերք և Տող համայնքներում՝ ընդգրկելով հանրապետության բնակչության ոչ պակաս, քան 1 տոկոսը:
ԱՎԾ նախագահի՝ մարդահամարի գծով տեղակալ, մարդահամարի վարչության պետ Միքայել Սողոմոնյանը զեկուցել է, որ աշխատանքների կազմակերպման համար անհրաժեշտ են ԼՂՀ քարտեզները՝ բնակավայրերի անվանումներով, քաղաքների քարտեզները՝ փողոցների անվանումներով և շենքերի համարներով, ինչպես նաև գյուղերի սխեմատիկ հատակագծերը: Արթուր Աղաբեկյանը հանձնարարել է կադաստրի պետական կոմիտեի նախագահին համագործակցել մարդահամարի անցկացման վարչության հետ՝ անհրաժեշտ ժամկետներում համապատասխան նյութերը ԱՎԾ-ին տրամադրելու համար:
Փոխվարչապետը տվել է միջոցառման մասին բնակչությանը պատշաճ կերպով իրազեկելու և կազմակերպչական այլ հարցերով մի շարք հանձնարարականներ ևս:

Դիտվել է՝ 2128

Մեկնաբանություններ