Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Սունեցիները լուրջ արդյունքներ են գրանցում միջազգային օլիմպիադաներում

Սունեցիները լուրջ արդյունքներ են գրանցում միջազգային օլիմպիադաներում
25.03.2015 | 12:01

Աշխատանքային այցով Սյունիքի մարզ այցելած ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղեկցությամբ, Գորիսում հանդիպում է ունեցել մարզի կրթության ոլորտի պատասխանատուների հետ, որի ընթացքում խոսել է մարզի դպրոցներում վերջին շրջանում կատարված աշխատանքների և ներդրվող նոր ծրագրերի մասին: Պատասխանելով ներկաների հարցերին` Արմեն Աշոտյանը նշել է, որ չնայած առկա դժվարություններին` սյունեցի դպրոցականները լուրջ արդյունքներ են գրանցում տարբեր առարկաների հանրապետական և միջազգային օլիմպիադաներում:

Այնուհետև նախարարն ու Սյունիքի մարզպետն այցելել են Սիսիայի թիվ 5 հիմնական դպրոց, որտեղ մասնակցել են դպրոցի բակում կանգնեցված արձանախմբի բացման արարողությանը, որից հետո Արմեն Աշոտյանը հանդիպում է ունեցել դպրոցի ուսուցչական անձնակազմի և ծնողների հետ:

Դիտվել է՝ 1172

Մեկնաբանություններ