Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Կկայանա «ՈԶՆԻ 2015» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթը

Կկայանա «ՈԶՆԻ 2015» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթը
14.05.2015 | 16:29

Մայիսի 15-ին՝ ժամը 9:00-ից սկսած, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում կկայանա «ՈԶՆԻ 2015» ամենամյա դպրոցական համակարգչային մրցույթը: Այն կտևի 2 օր՝ մայիսի 15-ին, ժամը 9.00-18.00 և մայիսի 16-ին՝ 11.00-18.00։

Մրցույթի նպատակն է բացահայտել աշակերտների համակարգչային կարողություններն ու հմտությունները, հնարավորություն տալ նրանց համակարգչային ծրագրերի միջոցով արտահայտելու իրենց ստեղծագործական մտքերը, ստուգելու սեփական կարողությունները:
Այս տարի մրցույթին մասնակցում են 6-9-րդ դասարանների 328 աշակերտներ Երևանի 28 և ՀՀ մարզերի 53 դպրոցներից: Վիճակահանության միջոցով մասնակիցները կընտրեն իրենց աշխատանքի թեմաները և սահմանված ժամանակի ընթացքում կներկայացնեն այն: Ամսվա վերջում հայտնի կլինեն հաղթողները, ովքեր կստանանպատվոգրեր և մրցանակներ:
«Ոզնի-2014» համակարգչային մրցույթի հեղինակ-կազմակերպիչներ են Ռուզան Նիկոյանը (N65 ավագ դպրոց) և Մարիաննա Թովմասյանը (N161 հիմնական դպրոց և N65 ավագ դպրոց)։ Գլխավոր աջակիցն է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի հետ համատեղ։ Տեղեկատվական աջակիցն է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը։

Դիտվել է՝ 2942

Մեկնաբանություններ