Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ընթանում է երևանյան կոմյունիկեի քննարկումը

Ընթանում է երևանյան կոմյունիկեի քննարկումը
15.05.2015 | 12:43

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի (ԵԿԲՏ) նախարարական գագաթնաժողովն ու Բոլոնիայի գործընթացի 4-րդ քա ղաքական ֆորումը: Համաժողովի երկրորդ օրը մեկնարկել է և ընթանում է երևանյան կոմյունիկեի քննարկումը: Կոմյունիկեի առանձին դրույթների վերաբերյալ քննարկումների ընթացքում ներկայացվել են առաջարկություններ, որոնք կներկայացվի եզրափակիչ նիստում:

Երևանում ընթացող Բոլոնիայի գործընթացի չորրորդ քաղաքական ֆորումին մասնակցում են 47 երկիր ու միջազգային կազմակերպությունների շուրջ 500 պատվիրակներ, այդ թվում՝ 20 երկիր ներկայացված է նախարարների մակարդակով: Նախարարական գագաթնաժողովը և Բոլոնիայի գործընթացի հինգերորդ քաղաքական ֆորումը կանցկացվի Փարիզում 2018 թվականին:

Դիտվել է՝ 991

Մեկնաբանություններ